close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիմում եմ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ բռնե՛ք Նիկոլ Փաշինյանի ձեռքը. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 13:19
 Դիմում եմ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ բռնե՛ք Նիկոլ Փաշինյանի ձեռքը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին: Նա հորդորել է Նիկոլ Փաշինյանին՝ ուժ չկիրառել ժողովրդի վրա, իսկ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը: Գրառումը՝ ստորև.

«Չփորձես ուժ կիրառել ժողովրդի վրա: Նիկո՛լ,  կա՛նգ առ։

Դու նոյեմբերի 10-ից այլեւս իշխանություն չես։ Դու պարտված ես ու դու պարտության խորհրդանիշն ես։

Հեռացի՛ր խաղաղ։ Առանց բախումների։ Չփորձե՛ս երկրում քաղաքացիական բախումներ հրահրել։ 

Քո թափած հազարավոր պայծառ տղաների արյունը բավարար է։

Չփորձե՛ս արյան քո մղումը հագուրդ տալ հային հայի դեմ հանելով։

Թափող էիր՝ թուրքի արյունը թափերի։

Հայի արյուն դու չես թափելու:

Մենք դա քեզ թույլ չենք տալու:

Դիմում եմ Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներին. բռնե՛ք Նիկոլ Փաշինյանի ձեռքը:

Թույլ չտա՛ք այդ մարդուն հիմա էլ երկրում հրահրի քաղաքացիական պատերազմ: Նիկոլը պիտի հեռանա և պիտի կանգնի արդարադատության առջև: Դրան այլընտրանք չկա:

Սիրելի՛ հայրենակիցներ, չտրվե՛ք իր իշխանությունն ամեն գնով պահելու Նիկոլ Փաշինյանի սադրանքներին: Մենք հայրենիք ենք կորցնում: Նիկոլ Փաշինյանը ծանր և դաժան ոսկոր է հայկական պետականության կոկորդին:

Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա և Նիկոլ Փաշինյանը հեռանալու է:

Իմ խորին հարգանքը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբին՝ ժողովրդի կողքին կանգնելու համար: Վստահ եմ, որ իշխանության բոլոր ինստիտուտները կանգնելու են ժողովրդի կողքին և նոյեմբերի 10-ին քաղաքական ինքնասպանություն գործած անհատը ստիպված է լինելու անցնցում հեռանալ և կանգնել արդարադատության առջև»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica