close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան ՄԱԿ-ում հերթական հակառուսական հայտարարությունն է արել Ղրիմի վերաբերյալ

Տարածաշրջան

25 Փետրվարի 2021, 13:37
 Թուրքիան ՄԱԿ-ում հերթական հակառուսական հայտարարությունն է արել Ղրիմի վերաբերյալ

Թուրքիան ՄԱԿ-ում հայտարարել է Ղրիմի ռուսական «բռնակցումը» չճանաչելու և Ղրիմի թաթարներին աջակցելու մասին: «Ղրիմի անօրինական բռնակցումը չճանաչելը մեզ համար սկզբունքային է: Մենք կշարունակենք աջակցել Ղրիմի թաթարների՝ իրենց նախնիների երկրում ազատ ու անվտանգ ապրելու արդար ձգտմանը»,- Twitter- ում հայտնել է ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելությունը:

Նշվում է նաև, որ Անկարան «սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչը կարևոր է ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար»:

Փետրվարի 23-ի նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկում  էր անցկացրել «Ուկրաինայի ժամանակավորապես գրավյալ տարածքներում», այդ թվում`Ղրիմի թերակղզում տիրող իրավիճակի վերաբերյալ: ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ «բռնակցված» Ղրիմում Ռուսաստանի իշխանությունները փորձում են «ոչնչացնել ուկրաինացիների ինքնությունը և թերակղզու բնիկ բնակչությանը՝ Ղրիմի թաթարներին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica