Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ բախվել են BMW-ն, Volkswagen Passat-ը եւ Nissan March-ը․ կա վիրավոր
Հասարակություն

Երեւանում այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Volkswagen Passat եւ Nissan March մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ` վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։