Ռուսաստանը շարունակում է վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի և մեր եվրոպական դաշնակիցների գոյության համար. ՆԱՏՕ–ի գեներալ
Աշխարհ

Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակն ամբողջ աշխարհում. ասել է ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության ղեկավար, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Թոդ Ուոլթերսը։
«Ռուսաստանը շարունակում է վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի և մեր եվրոպական դաշնակիցների գոյության համար: Ռուսաստանը փորձում է պահպանել խորհրդային ժամանակաշրջանի ազդեցության գոտին և ուժ է կիրառում հարևան երկրներին հարկադրելու համար: Բացի այդ՝ Մոսկվան դիմել է այնպիսի ոչ սովորական գործիքների, ինչպիսիք են մասնավոր ռազմական միավորումները՝ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին վախեցնելու, թուլացնելու և մասնատելու համար»,- նշել է նա: