close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը Ծաղկաձորում հավաք է անցկացրել. ԲՀԿ-ն չի գնացել․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

25 Փետրվարի 2021, 09:54
 Իշխանությունը Ծաղկաձորում հավաք է անցկացրել. ԲՀԿ-ն չի գնացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելուց առաջ իշխանությունն անցած շաբաթ՝ փետրվարի 18-ին, քննարկում է կազմակերպել Ծաղկաձորի «Արարատ ռեզորտ» հյուրանոցում՝ փորձելով ցույց տալ, որ նախագծի շուրջ կա քաղաքական կոնսենսուս։

Սակայն քննարկմանը ԱԺ ամենամեծ ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն, ինչպես նաեւ  արտախորհրդարանական ազդեցիկ ուժերը չեն մասնակցել։ Ներկա են եղել ԼՀԿ-ի, «Ժառանգության», ՔՈ-ի, «Սասնա ծռերի», Արման Բաբաջանյանի կուսակցության ներկայացուցիչները, չի բացառվում՝ այլ մարգինալ ուժեր եւս։

Մեր աղբյուրի դիտարկմամբ, ներկա էին նրանք, ովքեր խնդիր չեն տեսնում Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների գնալու հարցում։ «Նախ՝ հրավերի համար որեւէ նախապայման չկար, 2019-ի գարնանից գործընթացը մեկնարկել է, հիմա հասել է ավարտական փուլին։ Երկրորդ․ ով նման բան է ասել, անհեթեթություն է դուրս տվել»,- ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

Վերջինս նույնպես ներկա է գտնվել հավաքին։ ԸՕ-ում կատարված փոփոխությունների մասին գործընկերներին տեղեկացրել է «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica