close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը կանխատեսելի է համարել Նախագահի մերժումը՝ չնշելով դրդապատճառը

Քաղաքական

24 Փետրվարի 2021, 23:28
 Կառավարությունը կանխատեսելի է համարել Նախագահի մերժումը՝ չնշելով դրդապատճառը

Արդարադատության նախարարության համար կանխատեսելի էր այն, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրի և Սահմանադրական դատարան կուղարկի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

«Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր, բայց ոչ այն պատճառաբանությամբ, որ նախագիծը սահմանադրականության խնդիր ուներ: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ԲԴԽ-ն ևս չի տեսել սահմանադրականության խնդիր: Ավելին, կողմ է եղել նախագծին, քանի որ դրանով դատական համակարգի ծանրաբեռնվածության խնդիր էր լուծվելու»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել դատաիրավական համակարգին առնչվող խնդրահարույց օրենքները և համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica