close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազատ խոսքն այլընտրանք չունի. լրագրողների ազատ խոսքի իրացումն արգելելու կամ սահմանափակելու փորձերը դատապարտված են անհաջողության. ՀԺՄ հայտարարությունը

Քաղաքական

24 Փետրվարի 2021, 20:50
 Ազատ խոսքն այլընտրանք չունի. լրագրողների ազատ խոսքի իրացումն արգելելու կամ սահմանափակելու փորձերը դատապարտված են անհաջողության. ՀԺՄ հայտարարությունը

Լրագրողների ազատ խոսքի իրացումն արգելելու,  սահմանափակելու կամ խանգարելու փորձերը անհեռանկար են ու դատապարտված են անհաջողության. դատապարտող հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ ընդդիմադիր ուժերի երեկոյան կազմակերպած երթի ընթացքում անթույլատրելի միջադեպ է գրանցվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան խմբագրության՝ տվյալ պահին իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրող Արտակ Խուլյանի, օպերատոր Կարեն Չիլինգարյանի և երթի մասնակից որոշ քաղաքացիների միջև:

Միևնույն ժամանակ, դրանից ժամեր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ կառավարության 1-ին մասնաշենքից գնում էր դեպի 3-րդ մասնաշենք, բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվում ընդդիմադիր քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, իսկ «Սպուտնիկ Արմենիայի» օպերատոր Արամ Ներսիսյանին ոստիկանները տառացիորեն ոտնատակ տվեցին կրկին վերջինիս՝ իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելու պահին:

Այսօր ևս Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանի աջակից մի կին վիրավորել է տարեց մարդու, և երբ ծագած վեճի վերաբերյալ Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը փորձել է մեկնաբանություն ստանալ տիկնոջից, վերջինս հարվածել է կայքի թղթակցի տեսախցիկին և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող Զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտելու, նրանց սպառնալու, նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ հնչեցնելու փաստերը:

Ազատ խոսքն այլընտրանք չունի, և ի սկզբանե լրագրողների՝ ազատ խոսքի իրացումն արգելելու կամ սահմանափակելու և նրանց՝ իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու պահին խանգարելու փորձերը անհեռանկար են ու դատապարտված են անհաջողության:

Ներքաղաքական բոլոր դերակատարներին կոչ անելով պահպանել կոռեկտության սահմանները՝ միևնույն ժամանակ փաստում ենք, որ քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների ազատ տեղաշարժի ու երթերի, ցույցերի ընթացքում նրանց անվտանգության և մասնագիտական գործունեության անխաթար իրացման երաշխավորն ու պատասխանատուն ՀՀ իշխանություններն են՝ ի դեմս ոստիկանության»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica