close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց վարչապետի՝ «Իսկանդեր»-ի մասին հայտարարության վրա. Yerevan.Today

Քաղաքական

24 Փետրվարի 2021, 16:05
 ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց  վարչապետի՝ «Իսկանդեր»-ի մասին հայտարարության վրա. Yerevan.Today

Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի սկանդալային հայտարարարությունը առ այն, որ այն Արցախում  պատերազմի ժամանակ թերի է կրակել, այն է՝ 10 տոկոսով, շարունակում է ամենաբուռն քննարկվողը մնալ ռուսական և հայկական տեղեկատվական դաշտում:

Yerevan.Today-ը դիմեց ՀՀ ռազմական էլիտային՝ հասկանալու՝ արդյո՞ք  եղել են իրական հիմքեր՝ վարչապետի կողմից «Իսկանդերի» թերի կրակելու մասին հայտարարության համար և կա՞ դրա գերատեսչական եզրակացությունը, որով իրավամբ քաղաքական ղեկավարությունը պարտավոր էր առաջին հերթին այդ մասով ծառայողական քննություն սկսել ներսում, ապա անհրաժեշտության դեպքում անպայմանորեն դիմել «Իսկանդերը» արտադրող և վաճառքի հանած ՌԴ ռազմաքակաքական էլիտային: Հնարավո՞ր է  «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը․ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ:  Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։

Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։

Ինչ վերաբերում է «Իսկանդերի» «թերի կրակոցով» ծառայողական քննություն սկսելուն, ԳՇ պետի առաջին տեղակալը ընդգծեց, որ նման բան չկա, որովհետև թերի կրակոց չի եղել։

Բարձրաստիճան ռազմական պաշտոնյան մի քանի անգամ հորդորեց, խնդրեց զգույշ վերաբերել այդպիսի զինատեսակի մասին մեկնաբանություններին և չմոռանալ ռազմական դաշնակցի հետ հարաբերություններին հետ կապված ավելորդ սրման տանող նրբությունների մասին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր  կայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica