close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն եւս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել. «Փաստինֆո»

Հասարակություն

24 Փետրվարի 2021, 15:35
 ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն եւս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել. «Փաստինֆո»

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հերքել է «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից հայտնել են, որ ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել «Հայրենիք» զորախմբի՝ մարտական գործողություններին ունեցած մասնակցության վերաբերյալ, եւ թե արդյոք արձանագրվել է մարտական առաջադրումից խուսափելու դեպքեր։

Մասնավորապես, ԶՈՒ ԳՇ-ից հայտնել են, որ 2020թ հոկտեմբերի 28-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Գագիկի Վանեցյանը ներկայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ, ստացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի թույլտվությունը և իր անձնակազմով, կամավորական հիմունքներով ընդգրկվել նոր կազմավորվող ստորաբաժանման կազմում (99156 զ/մ, կազմավորվել է 2020թ հոկտեմբերի 29-ին)։

«2020թ հոկտեմբերի 30-ին և 31-ին ստորաբաժանման անձնակազմի հետ (108 մարդ) Նուբարաշեն հրաձգարանում անցկացվել են ներդաշնակման պարապմունքներ։ Ներդաշնակման պարապմունքների ավարտից հետո՝ 2020թ նոյեմբերի 1-ին, համաձայն ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան կարգադրության, ստորաբաժանումը մեկնել է Արցախի Հանրապետություն և անցել պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայության տակ։ 2020թ նոյեմբերի 1-ին մինչև 10-ը պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով ստորաբաժանումը նշանակված բնագծում մասնացել է Շուշիի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին»,- հայտնել են ԳՇ-ից՝ ընդգծելով, որ «ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի»։ Այսինքն՝ այն մարմինը, որը պատասխանատու է զինված ուժերի համար, ասում է, որ կոնկրետ այդ զորախմբի կողմից դասալքության դեպքեր իրենք չեն արձանագրել։

Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ դատախազությունը եւս հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ նշելով, որ քննությամբ ապացույցներ ձեռք չեն բերվել «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ, հետեւապես որեւէ մեկի նման մեղադրանք չի առաջադրվել։

Այսպիսով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը եւ դատախազությունը պաշտոնապես հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը «Հայրենիք» զորախմբին դասալքության մեջ մեղադրելու համար չի ունեցել որեւէ փաստական տվյալ, հրապարակավ զրպարտել է՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչն առերեւույթ պարունակում է շահադիտական դրդումներով սուտ մատնություն կատարելու հատկանիշներ, որը զուգորդվել է մի ամբողջ զորախմբի ծանր հանցագործության մեջ հանիրավի մեղադրելով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica