close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ցանկացած շենք, երբ ուզենանք, կմտնենք և դուրս կգանք․ համալսարաններ մտած ցուցարարները՝ Անդրանիկ Քոչարյանին

Հասարակություն

24 Փետրվարի 2021, 13:23
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ցանկացած շենք, երբ ուզենանք, կմտնենք և դուրս կգանք․ համալսարաններ մտած ցուցարարները՝ Անդրանիկ Քոչարյանին

Ուզում ենք արձանագրել, որ մենք այսօր երկու բուհ վերցրեցինք, մտանք և արձանագրեցինք, որ բազմաթիվ ուսանողներ միանում են մեր պայքարին, բազմաթիվ դասախոսներ միանում են մեր պայքարին, ԵՊՀ ռեկտորը արձանագրեց, որ այս դավաճան իշխանությունները պետք է հեռանան՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը՝ ամփոփելով Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան, որի ընթացքում ցուցարարները  մտան ԵՊՀ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և ուսանողներին ու դասախոսական կազմին կոչ արեցին միանալու պայքարին։

«Մենք ևս մեկ անգամ նաև Անդրանիկ Քոչարյանին ուզում ենք ասել, որ այսօր Հայաստանում իշխանությունը պատկանում է ազգային ինքնասիրություն ունեցող քաղաքացիներին։ Մենք ցանկացած շենք, ցանկացած կառույց, երբ ուզենանք, կմտնենք և դուրս կգանք, թող գան և կրակեն մեզ վրա։ Անդրանիկքոչարյանները մեզ կրակոցներով չեն կարող վախեցնել»,-ասաց Գոռ Սարգսյանը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ ոստիկանների այսօրվա պահվածքը քիչ թե շատ վայել է իրական ոստիկանին, իսկ երեկվա բռնությունները անընդունելի են։

«Ու ես վստահ եմ, որ դուք նաև վաղ թե ուշ միանալու եք Հայրենիքի փրկության շարժմանը։ Իսկ բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր հարցնում են՝ ինչպես մեզ աջակցել, կոչ եմ անում, այս պահից սկսած, ցանկացած անհնազանդություն, դասադուլ կամ որևէ դրսևորում, որը Նիկոլին ցույց է տալիս իր տեղը մեր հասարակության մեջ, ուրախ կլինենք այն ներառել մեր միջոցառումների ցանկ։ Իսկ դու, Նիկո՛լ, սպասիր մեզ ամեն տեղ, դու այս երկրում օր ու արև չես ունենալու»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը վստահեցրեց, որ ցուցարարների առջև փակ դռներ չկան։

«Այն բոլոր դռները, որ շղթաներով կփորձեն փակել մեր առաջ, բացվելու են մեր առաջ, նվաճվելու են մեր կողմից։ Ուրեմն, այսուհետ ցանկացած շենք և շինություն պատկանում է ՀՀ քաղաքացուն և ժողովրդին, և պատրաստ եղեք ցանկացած պահի, ցանկացած օր, ցանկացած ժամի իշխանությունը վերջնականապես վերցնելու»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica