close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սկանդալ․ նախարարին հանձնարարվել է դատարկել ծերանոցի շենքը, որ շտապ վաճառեն. Yerevan.Today

Քաղաքական

23 Փետրվարի 2021, 21:15
 Սկանդալ․ նախարարին հանձնարարվել է դատարկել ծերանոցի շենքը, որ շտապ վաճառեն. Yerevan.Today

Yerevan.Today-ին հայտնի  է դարձել, որ երեկ ուշ գիշերին Կառավարությունում հերթական աբսուրդային  որոշումն է կայացվել՝ առայժմ բանավոր մակարդակով. հապճեպ դատարկել Երևանի Նորքի ծերատունը, ծերերին անաղմուկ տեղափոխել այլ վայր, կրճատել աշխատողներին, որ շտապ պետգույքը վաճառքի հանվի:

Ենթադրվում է՝ այս աննորմալ ցանկությունների էմոցիաները պայթել են  հենց վարչապետի կաբինետում: Yerevan.Today-ին հայտնի դարձած տվյալներով՝ Վարչապետի ապարատից երեկ ուշ երեկոյան զանգ է հնչել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, մոտավորապես այսպիսի հանձնարարականով՝ «Ունեք տասը օր ժամանակ՝ դատարկում եք Նորքի ծերանոցի շենքը, ինչ գնով ուզում է լինի։ Տասը օր ժամանակ ունեք, արագ նախագիծ սարքեք-բերեք կառավարություն,  որ միավորման տակ անցկացնենք-գնա։ Էդ շենքը պիտի վաճառքի հանվի, գույքը օտարում ենք, ժամանակ չունենք»:

Կառավարական կուլիսներից այն կողմ քննարկված պետական շենքեր ծախելու ու թալանի  ևս մի քանի սցենարներ են հայտնի դարձել Yerevan.Today-ին։ Բայց այս մեկն առավել ուշագրավ է նրանով, որ կառավարական շենքում գիշերային էմոցիոնալ պոռթկումներից Նորքի շենքին  վերաբերելիք մասը առավոտյան հրահանգ է դարձել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար:

Այսօր առավոտյան, մեր տեղեկությամբ, սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը լույսը չբացված՝ իր մոտ է կանչել տեղակալ Տաթև Ստեփանյանին և հանձնարարել է մի քանի ժամում Նորքի տուն-ինտերնատը դատարկելու նախագիծ պատրաստել, որպեսզի երեկոյան ինքը դա տանի կառավարության շենք:

Ինչո՞ւ, ինչպե՞ս… Փոխնախարարի տարակուսած հարցադրումները մնացել են անպատասխան, փոխարենը նախարարը ֆինանսիստին հատուկ ճկունությամբ՝ որոշ հուշումներ է արել Նորքի ծերատունը դատարկելու իմիտացիոն մոտիվացիաների մասին։ «Նորքի տուն-ինտերնատի լուծարումը պետք է  մոտիվացնել այսպես, որ իբր միավորում ենք թիվ 1 տուն-ինտերնատին՝  հանուն ծախսերի կրճատման։ Արդյունքում, մեկ շենքում 200+200 տարեցների խնամքով մեկ վարչական կոլեկտիվ կզբաղվի՝ միևնույն շենքում»: Մոտավորապես այսպես են պայմանավորվել ձևակերպել Նոքի տուն-ինտերնատը ցրելու ելքերը:

Կառավարությունից իջած հրահանգով՝  այսօր  մինչև ժամը 18.00-ն նախագիծը  պիտի հասցներ դառնալ պետական փաստաթուղթ՝ ծերանոցի երկու մասնաշենքով գույքը անպիտան համարելու և տարածքը օտարելու հիմքերի համար:

Ընդգծենք, ծերատները միավորելու և գույք օտարելու պլաններ չի եղել նախկինում, դրա պատճառները չկան ո՛չ հիմա և ո՛չ էլ նախկին իշխանության օրոք: Հակառակը, երկու տարբեր՝  200 հոգանոց ծերատների միավորումը փաստացի խախտում է նորմատիվ ակտերով ծերանոցի  համար սահմանված չափորոշիչները, ավելին՝ թիրախային խմբի համար գերկենտրոնացում է սա ենթադրում, ինչը դեմ է ոլորտի վարած քաղաքականությանը:

Եվ սա այն դեպքում, երբ նախկին իշխանություները և այսօրվա գործողը այս ոլորտի քաղաքականությունը պատկերացնում էր բացառապես բեռնաթափման ծրագրով, մինչդեռ լրիվ հակառակն են անում այսօր:

Ինչո՞ւ… Պատասխանը պարզ է՝ ալան-թալան վարչական ռեսուրսների հաշվին:

Չի բացառվում, որ դրսում ընդիմադիրների ճնշումների սպառնալիքների տակ կառավարության ներսում ալան-թալանի վերջին շանսերից են օգտվում՝ ինչ-որ իշխանավորի բիզնես ախորժակը բավարարելու համար:

Փաստն այն է, որ Նորքի տուն-ինտերնատի պետգույքը ծախելու գաղափարը լրիվ նոր՝ իրադրային որոշում է՝ ոտքի վրա, առանց դրա պատճառների հիմնավորման և առանց նախնական ընթացակարգերի ապահովման: Նշենք, որ ծերատան շենքի օտարումը ընթացակարգի համաձայն՝ նախատեսած չէր այս տարվա օտարման ենթակա գույքի ցանկում, մենք այդ անունը չգտանք կառավարության որոշումներում:

Ընդգծենք, Նորքի տուն-ինտերնատը 200 անօթևան և անօգնական ծերերի կացարանն է, միշտ և բոլոր ժամանակներում այն համարվել է լավագույն ծերատներից մեկը՝ ոչ միայն ներսի բարելավված պայմանների հաշվին, նաև գտնվելու վայրի պատճառով:

Նորքի ծերատան առավելությունների առաջնայինը եղել է Նորքի բարձունքում գտնվելու գործոնը, այստեղ օդը մաքուր է, շենքը բավականին լայն, ընդգրկուն մակերեսով կանաչ գոտի ունի և երկու մասնաշենք՝ 4000 քմ օգտագործման մակերեսով: Այս վայրը դեռ խորհրրդային տարիներին, ոլորտի հնաբնակների խոսքով, հատուկ էր ընտրվել, որպեսզի ծերերը մայրաքաղաքի բարձր դիրքում հարմարավետ կացարան ունենան, մաքուր օդ,  կանաչներով կղզյակ՝ Երևանի գրեթե կենտրոնում: Իսկ թիվ 1 տուն –ինտերնատը գտնվում է՝ երևանամերձ գոտում՝ Հաղթանակ գյուղում և ունի 200 շահառու և 40 սպասարկող անձնակազմ:

Սյուզի Բադոյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica