close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը մեկ շաբաթով հետաձգվեց

Հասարակություն

23 Փետրվարի 2021, 14:44
 Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը մեկ շաբաթով հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ պետք է մասնակցեր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ գործով նշանակված նիստին։ 
 
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ հաջորդ նիստին դատարանը կանդրադառնա Էրիկ Ալեքսանյանի վարքագծի հարցին։

Մեղադրող կողմը Ալեքսանյանի բացակայության մեջ չարամտության տարրեր գտավ՝ ասելով, որ «սա ամբողջ պաշտպանական կողմի վարքագիծն է»։ 
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ այսօրվա նիստը սկսվեց 30 րոպե ուշացումով, և ոչ մի բացատրություն դրան չի տրվել։ Նրա խոսքով՝ մեծ հավանականություն կա, որ Վերաքննիչի նիստը մտածված տապալել են դատախազն ու քննիչը՝ չներկայանալով դրան։ Այդ նիստին չի ներկայացել նույն ինքը՝ դատավոր Դանիբեկյանը, որը տվյալ գործով շահագրգիռ անձ է։ 
 
Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող տեղի ունենալ առանց պաշտպանի ներկայության, այսօրվա նիստը հետաձգվեց մինչև մարտի 2-ի ժամը 13։00-ն։
Ամբոխահաճութեան վնասները
28 Փետրվարի 2021, 15:48 Ամբոխահաճութեան վնասները
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica