Ոստիկանները ջարդել են ցուցարար Ռազմիկ Արաբյանի ոտքը
Հասարակություն

Այսօր ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից վայրերում բողոքի խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանները, կիրառելով անհամաչափ ուժ, բերման ենթարկեցին մի քանի տասնյակ քաղաքացիների:
Yerkir.am-ին ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեության գրասենյակից տեղեկացրին, որ անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկելիս՝ ոստիկանները կոտրել են ՀՅԴ Կենտրոնի «Ռուբեն» կոմիտեության անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը: Նրան այժմ տեղափոխել են հիվանդանոց: