close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արևմուտքը ցանկանում է Իրանին զրկել պաշտպանունակությունից. Խամենեի

Տարածաշրջան

23 Փետրվարի 2021, 13:07
 Արևմուտքը ցանկանում է Իրանին զրկել պաշտպանունակությունից. Խամենեի

Իրանում ուրանի հարստացման սահմանը 20 տոկոս չէ: Երկրի կարիքներին համապատասխան և միջուկային շարժիչների համար անհրաժեշտության դեպքում կարող ենք ուրանի հարստացումը հասցնել 60 տոկոսի․ ըստ իրանական ԶԼՄ-ների՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ՝ այաթոլլա Ալի Խամենեին Փորձագիտական խորհրդի նախագահի և անդամների հետ հանդիպման ժամանակ:

Նա ասել է, որ Իրանը վճռական է միջուկային տեխնոլոգիայից էներգիա ձեռք բերելու հարցում`համապատասխան երկրի կարիքներին:

Խոսելով Իրանի և 5 + 1 երկրների միջև ձեռք բերված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին, Խամենեին նշել է, որ ստորագրվել է բազմամյա համաձայնագիր, և եթե այդ երկրները հավատարիմ են համաձայնագրի պայմաններին, ապա Թեհրանը կկատարի հետևյալ պայմանները․ «Արևմուտքը շատ լավ գիտի, որ մենք միջուկային զենք չենք ստեղծում: Միջուկային զենքի խնդիրը արդարացում է, նրանք նույնիսկ դեմ են մեր սովորական զենքին: Նրանք դեմ են մեր պաշտպանունակությանը: Արևմուտքը ցանկանում է Իրանին զրկել իր էներգետիկ բաղադրիչներից»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica