close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի խորհրդարանը հաստատել է Ղարիբաշվիլիի գլխավորած նոր կառավարությունը

Տարածաշրջան

23 Փետրվարի 2021, 10:34
 Վրաստանի խորհրդարանը հաստատել է Ղարիբաշվիլիի գլխավորած նոր կառավարությունը

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե է տվել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, նրա կառավարությանը և ծրագրին: Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում:

Կողմ է քվեարկել 89-ը, դեմ՝ երկուսը:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում 150 տեղերից ունի 90-ը, որոշում կայացնելու համար անհրաժեշտ էր 75 ձայն:

Կառավարության ղեկավարի տեղը թափուր էր դարձել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց իր հրաժարականի մասին, ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալման շուրջ թիմի անդամների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Դատարանը որոշում էր կայացրել Մելիային կալանավորել գրավը չվճարելու համար: Գախարիան հայտնել էր, որ ընդդիմադիրի կալանավորումը կարող է երկրում առանց այդ էլ լարված քաղաքական իրավիճակի սրման պատճառ դառնալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica