close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչինչ չի օգնելու իշխանությանը․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

23 Փետրվարի 2021, 11:15
  Ոչինչ չի օգնելու իշխանությանը․ «Հրապարակ»

«Կարելի է հազարավոր քրեական գործեր հարուցել վարչապետի հրաժարականը պահանջող համայնքապետների ու տնտեսվարողների դեմ։ Կարելի է ձերբակալել Ֆեյսբուքում իշխանություններին քննադատող յուրաքանչյուր անձի, իսկ նրանց, ում հնարավոր չէ ձերբակալել ու դատել, մեծ տուգանքներ նշանակել, որ գրպաններին խփես ու քննադատելու կիրքը սահմանափակես։
Կարելի է նաև օրենքներ փոխել, նոր ընտրություններ անցկացնել, կադրային կտրուկ փոփոխություններ անել, որ բոլոր հնարավոր օղակներում Նիկոլ Փաշինյանով հիացած մարդիկ հայտնվեն։ Կարելի է իշխանական քարոզիչների, ֆեյքերի ու «քոմենթչիների» բանակներ պահել՝ պետական բյուջեից մեծ գումարներ վճարելով։ Բայց, միևնույն է, հանրային դժգոհությունը մարել և բավարարվածության աստիճանը երկրում բարձրացնել չի ստացվի։

Որովհետև եթե 2018-19 թվականներին մենք դժգոհ էինք երկրի կառավարման այս կամ այն վրիպումներից, տնտեսական աճի ու ներդրումների բացակայությունից, վարչապետի ու նրա թիմի տհաճ լեքսիկոնից, երկիրը սև ու սպիտակի բաժանելուց, հիմա դժգոհությունների բոլորովին այլ որակի ու մակարդակի հետ գործ ունենք։ Հիմա մեր աչքի առաջ այն հազարավոր լուսավոր երեխաներն են, որոնք զոհ գնացին գործող իշխանությունների տգիտությանը, փառամոլությանը, անհանդուրժողականությանը, անկազմակերպությանն ու ապաշնորհությանը։ Մեր աչքի առաջ խեղված Արցախն է ու արցախյան հողում բուն դնող թշնամին։ Մեր աչքի առաջ ռուսական զինուժն է ու ամեն օր ավելի ահագնացող ռուսական ներկայությունը մեր երկրում։

Վերջապես, մեր աչքի առաջ վտանգված Սյունիքն է ու դատարկվող Հայաստանը։ Եվ այս ամենի մեղքը գործող իշխանությունների վզին է, որոնք ձախողեցին երկրի կառավարումը, վտանգեցին մեր զավակների կյանքը և փոշիացրին տասնամյակների ձեռքբերումները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica