close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հենց այս օրինակով հաստատվում է բացահայտ քաղաքական հետապնդում. Բաբայան

Քաղաքական

23 Փետրվարի 2021, 10:29
 Հենց այս օրինակով հաստատվում է բացահայտ քաղաքական հետապնդում. Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որն է քաղաքական հետապնդումը և ինչով է այն տարբերվում իրավական վարույթից:

Ինչպե՞ս իմանալ, թե արդյոք ձերբակալված կամ մեղադրվող անձը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Նախ նշեմ, որ քաղաքական հետապնդումն ամենևին չի նշանակում, թե չպետք է գործ ունենանք քրեական օրենքի հետ: Առանց դրա քրեադատավարական հարկադրանք (կասկածյալ, ձերբակալում, մեղադրանք, կալանք և այլն...) չի կարող կիրառվել:

Քննարկենք մեկ օրինակ: Ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանությանը քննադատող քաղաքացի Ա.Բ.-ն պարբերաբար ֆեյսբուքում իր հրապարակումներով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում: Այդ արարքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում հատուկջոկատայիններն այցելում են քաղաքացի Ա.Բ.-ի բնակարան և վերջինիս ձերբակալում: Հետո մեղադրանք են առաջադրում և կատարում անհրաժեշտ քննչական գործողություններ:

Այդ նույն ժամանակահատվածում (նույնիսկ ավելի վաղ սկսելով) իշխանություններին պաշտպանող, ամեն օր իշխանահաճո գրառումներ կատարող քաղաքացի Ն.Փ.-ն նույնկերպ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում: Սակայն որևէ իրավապահ մարմնում այս դեպքի առթիվ որևէ վարույթ չի հարուցվում, անգամ ձևական ուսումնասիրություն չի կատարվում, իսկ այդ քաղաքացին մնալով անպատիժ, վայելելով իշխանությունների սերն իր հանդեպ, շարունակում է ավելի լկտիանալ ու սկսում է ֆեյսբուքում անբարոյական գրառումներ կատարել ընդդիմադիր կին գործիչների հասցեին:

Հենց այս օրինակով հաստատվում է, որ քաղաքացի Ա.Բ.-ի նկատմամբ իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում: Առավել ևս, որ ԱԱԾ-ում նույնիսկ քննության ընթացքում որևէ կերպ չի հիմնավորվում, որ նշված քաղաքացին անձամբ կատարել է քրեորեն պատժելի արարք, քանի որ նրան մեղսագրվող արարքն իբր նա կատարել է կեղծ օգտահաշվի միջոցով: Մինչդեռ քաղաքացի Ն.Փ-ի դեպքում դա բացահայտ է, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը նա կատարել ու կատարում է հենց իր օգտահաշվով: Նույնիսկ՝ ուղիղ եթերում:

Ի դեպ, այս կանոնն իմ բացահայտումը կամ հայտնագործությունը չէ, այն տեղ է գտել միջազգային բազմաթիվ փաստաթղթերում:

Հասկանալու համար այդպես է արդյոք Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Նարեկ Մալյանի և այլ անձանց դեպքում, արդյոք նրանց նկատմամբ իրականացվողը հենց քաղաքական հետապնդում է, թե ոչ՝ բավարար է կարդալ սույն գրառմանը կցված նյութերը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica