close
Եղանակը Երևանում
7 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առողջապահության նախարարն ընդունել է ԱՀԿ մասնագետների

Հասարակություն

22 Փետրվարի 2021, 18:43
 Առողջապահության նախարարն ընդունել է ԱՀԿ մասնագետների
Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ արտակարգ իրավիճակներում վերականգնողական գնահատում իրականացնող մասնագետ Պիտեր Սկելտոնին և ԱՀԿ փորձագետ Ջուդիթ Ստարկուլային:
 
Մասնագետները Հայաստան են ժամանել վերականգնողական ծառայությունների որակի, ծավալների ուսումնասիրության և գնահատման համար հետագա աջակցությունը ավելի թիրախային դարձնելու նպատակով:
 
«Ուրախ ենք, որ հատուկ առաքելությամբ ժամանել ենք Հայաստան և կարող ենք պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած առողջապահական ծրագրերի և կորոնավիրուսային հիվանդության շրջանակներում աջակցություն ցուցաբերել: Այստեղ աշխատելու ենք 3 շաբաթ: Գնահատելով առողջապահության նախարարության ներկայացրած կարիքները` պատրաստակամ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Պիտեր Սկելտոնը:
 
«Բարձր եմ գնահատում այս առաքելության շրջանակում մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը և համոզված եմ, որ Հայաստանում միջազգային փորձի ներդրումը կլինի շատ արդյունավետ և շարունակական»,- նշել է Գևորգ Սիմոնյանը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային հարցեր և պայմանավորվել առաջիկա անելիքների մասին:
 
ՀՀ Առողջապահության նախարարություն
Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica