Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե-Լագրավի հետ, բայց դուրս մնաց քառորդ եզրափակչից
Սպորտ

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս մնաց առցանց անցկացվող արագ շախմատի Opera Euro Rapid խոշոր մրցաշարից:
Քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղի առաջին պարտիայում հաջողության հասավ նրա մրցակից Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Մեր գրոսմայստերը երրորդ պարտիայում հավասարեցրեց հաշիվը և հնարավորություն ստացավ հաղթելու: Սակայն, վճռորոշ չորրորդ պարտիայում Լևոն Արոնյանին չհաջողվեց կոտրել ֆրանսիացի շախմատիստի դիմադրությունը:
Արդյունքում, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2, իսկ դա նշանակում է, որ կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց Մաքսիմ Վաշյե-Լագրավը, քանի որ նա առաջին մրցախաղում հաղթել էր 2,5:1,5 հաշվով: