close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գարեջին Վրաստան է, և վայրի Ալիեւի արյունոտ ռեժիմն այստեղ կկոտրի իր վիզը. վրացի դատախազի ահազանգը

Քաղաքական

31 Հունվարի 2021, 12:06
 Գարեջին Վրաստան է, և  վայրի Ալիեւի արյունոտ ռեժիմն այստեղ կկոտրի իր վիզը. վրացի դատախազի ահազանգը

Իրավաբան, փաստաբան, դատախազ, «Օբյեկտիվ» հեռուստառադիոյում հաղորդաշարի հեղինակ Նիկոլոզ Մժավանաձեն սոցցանցի իր էջում ահազանգում է Վրաստանում թուրք-ադրբեջանական սանձարձակությունների, ինչպես նաև վրաց միջնադարյան Դավիթ Գարեջիի վանական համալիրի՝ Ի. Ալիևի կողմից նվաճման փորձերի մասին։

Yerkir.am-ն ստորև ներկայացնում փաստաբանի անդրադարձը.

«Ադրբեջանցի օկուպանտները սկսեցին կառուցել ժամանակակից մայրուղի «Քեշիկչիդաղի»-ում, նրանք այսպես են անվանում Դավիթ Գարեջիի վանական համալիրը: Այս մասին հայտնում են ադրբեջանական հրապարակումները՝ հղում անելով ճանապարհների պետական գործակալության տեղեկատվության վրա։

Մինչ մեր դատախազությունը կքննի Գարեջիի գործը, մինչ Գարեջիի բանակցություններում օկուպանտների հեռանալու հարցը կբարձրացվի՝ Ալիևը ուղղաթիռով կհասնի Չիչխիթուրի և կասի՝ «Շնորհավորում եմ, Գարեջին մերն է»:

Ադրբեջանի կառավարությունն ամեն օր պնդում է, որ դա հորդա է, որը նվաճում է իր կողքին գտնվող քրիստոնեական երկիրը: Վայրի Ալիեւի արյունոտ ռեժիմը:

Գարեջին Վրաստան է, և ինչպես բոլոր նվաճողները, Ալիևն էլ հենց այստեղ կկոտրի իր վիզը»։



Տես նաև՝  Վրաստանում «մեծ թրքություն» է սկսվել. ահազանգում է վրացի իրավաբանը:




yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica