close
Եղանակը Երևանում
8 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանին քննադատած լրագրող Լիա Սարգսյանին ահաբեկում և հետապնդում են Փաշինյանի աջակից տղաներ

Քաղաքական

29 Հունվարի 2021, 22:06
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանին քննադատած լրագրող Լիա Սարգսյանին ահաբեկում և հետապնդում են Փաշինյանի աջակից տղաներ

Yerkir.am–ի լրագրող Լիա Սարգսյանը, ում հետ հունվարի 28-ին Եռաբլուրում վեճի էր բռնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կատարել է իր խոստումը և գրավոր հարց ուղղել վարչապետին: Նա այսօր կառավարության դիմաց էր եկել` Փաշինյանի ասածը պաստառին գրած։

«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,– Փաշինյանի` ԱԺ–ում հնչեցրած միտքն էր գրված նրա ձեռքի պաստառին։ Լիա Սարգսյանը Փաշինյանից ակնկալում է խոստացված պատասխանը։

Ակցիայի ավարտից հետո լրագրողին հետևել են:

«Չեմ լռելու: Այսօր այս երկու ստահակները ահաբեկում էին ինձ` Երեւանում քայլելիս: Բնավորությանս համաձայն, մոտեցա, որ «օգնեմ» հոգեվարքի մեջ հայտնված սույն տղամարդկանց, արդեն վազում էի, որ բռնեմ: Որքան խղճուկ են, վախեցած փախչում են կնոջից»,– գրել է Լիա Սարգսյանն ու նկարահանել իրեն հետևող տղամարդկանց և տեսանյութ հրապարակել ֆեյսբուքում:

 

Տես նաև՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովողները հրում և մեկուսացնում են Շուշիի մասին հարց տված լրագրողին:

Տես նաև՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական․ Yerkir.am-ի լրագրողը, Փաշինյանի խնդրանքով, հարցը տարավ կառավարություն: 

Տես նաև՝ Դատախազությունը ուսումնասիրում է Yerkir.am-ի լրագրողի պաստառը պատռելու հանգամանքը:

Տես նաև՝  Մեծացել է խոսքի ազատության դեմ անհանդուրժողականությունը․ «Մեդիա պաշտպան»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica