close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակի օրը նորից տոնելու համար պետք է պարզենք պարտության պատճառները․ Սեյրան Օհանյան

Հասարակություն

28 Հունվարի 2021, 17:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակի օրը նորից տոնելու համար պետք է պարզենք պարտության պատճառները․ Սեյրան Օհանյան

Բանակի օրը նորից տոնելու համար պետք է պարզենք, թե որոնք են պատճառները այս պարտության, իսկ պատճառները շատ են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում։

«Ուզում եմ շնորհավորել Բանակի օրվա կապակցությամբ թեկուզ այս դժվար, հոգեբանորեն ընկճված իրավիճակում, այնուամենայնիվ, բանակի տոնն է, և Բանակի օրը մինչև սեպտեմբերի 27-ը բոլոր տարիներին էլ մեծ շուքով է տոնվել, կարծում եմ՝ կգան ժամանակներ, որ մենք նորից նույն կերպ կտոնենք մեր բանակի օրը»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ այսօր բանակի խնդիրներին չէր ուզենա անդրադառնալ, քանի որ այսօր գտնվում ենք Եռաբլուրում և մեր խոնարհումն ենք հղում մեր բոլոր այն հայորդիներին, որոնք իրենց կյանքն են տվել՝ սկսած առաջին ազատամարտից, մինչև վերջինը:

«Նրանց հերոսությունների շնորհիվ է, որ մեր ազգը իր արժանապատվությունը պահպանում է: Մենք ճիշտ հետևություններ պետք է անենք, միայն ճիշտ հետևությունների արդյունքում կարող ենք ամեն ինչ անել, որ առաջին հերթին բանակը վերականգնվի և բանակի շուրջը համախմբվենք բոլորս: Բանակն ամենաշուտը, ամենաարագը կարող է վերականգնվել, քանի որ ամենակազմակերպված և ամենակարգապահ կառույցն է, և այն Սահմանադրությամբ մեր անվտանգության երաշխավորն է և իր առաքելությունը պետք է շարունակի»,- ասաց նա:

Պաշտպանության նախկին նախարարը համարում է, որ այս ամենը բանակի ողջ անձնակազմը պետք է պատվով գիտակցի և այսուհետ ևս կազմակերպված ձևով կատարի իր առաքելությունը:

«Մեզ միշտ մեր պատմության ընթացքում խփել են, բայց մենք գոտեպնդվել և առաջ ենք գնացել, պետք է առաջ գնալ»,- շեշտեց նա:

Սեյրան Օհանյանը համոզված է, որ այս պատերազմում պարտվել է  պետությունը, ոչ թե բանակը, որովհետև պայքար մղում են ժողովուրդները, իսկ պետությունը չկարողացավ համախմբել ժողովրդին, համախմբել բանակի շուրջը, բանակի թիկունքը ամրապնդել, ճիշտ որոշումներ ընդունել և՛ քաղաքական, և՛ ռազմական հարթություններում, որ մենք կարողանանք հաջողությունների հասնել:

«Մենք կարող էինք հաղթել, կարող էինք ամուր կառչել հատկապես Հադրութում, Ջաբրայիլում, լեռնաանտառային տարբեր հատվածներում, բայց դրա գնահատականը ժամանակը կտա, և գնահատականը կտան ստեղծվող տարբեր քննիչ հանձնաժողովները»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica