USCIRF-ը դատապարտել է Թուրքիայում հայկական եկեղեցու քանդումը, որտեղ մկրտվել էր Կոմիտասը
Տարածաշրջան

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) փոխնախագահ Թոնի Պերքինսը հայտարարել է, որ հանձնաժողովը դատապարտում է Թուրքիայի Քութահյա քաղաքում գտնվող Սուրբ Թորոս հայկական պատմական եկեղեցու քանդումը, թեև այն պետության կողմից պահպանվող տարածք էր:
Twitter-ի իր էջում նա գրել է, որ Թուրքիան պետք է ապահովի իր բազմազան կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն իր հերթին հարցնում է, թե ինչպե՞ս կարելի էր քանդել Թուրքիայի Քութահյա նահանգի Սուրբ Թորոս հայկական պատմական եկեղեցին, երբ այն գտնվում էր պաշտպանության տակ: Նա նշել է, որ եկեղեցին նաև կարևոր հուշարձան էր, քանի որ այնտեղ մկրտվել էր երգահան Կոմիտասը: