close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցուցարարին տանում են ձեռնաշղթայով, իսկ ահաբեկչին ուղեկցում է ոստիկանապետը՝ իր մեքենայով. Yerevan.Today

Հասարակություն

28 Հունվարի 2021, 16:09
 Ցուցարարին տանում են ձեռնաշղթայով, իսկ ահաբեկչին ուղեկցում է ոստիկանապետը՝ իր մեքենայով. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է․ Հունվարի 27-ին Երևանում արտակարգ դեպք էր տեղի ունեցել։ Ոստիկանության օպերատիվ խմբերն առավոտյան այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով: Նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-տարեկան որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային, հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Ավելի շուտ, ճիշտ կլինի ասել, տղամարդը դուրս է եկել, ծխելով և ճեմելով քայլել ոստիկանապետի հետ կողք-կողքի, ձեռնաշղթա երևի չի եղել ոչ մի ոստիկանիմոտ, որ գոնե տեսախցիկի առաջ ցուցադրաբար շղթայեին: Ոստիկանապետի ձեռքին էլ ատրճանակ էր, ենթադրվում է՝ իր հետ «զբոսանքի» դուրս եկածից էր վերցրել։

Նշենք, որ տղամարդը ատրճանակով էր, կրակում էր, պատանդ էր վերցրել, կասկածվում էր թմրանյութ պահելու մեջ: «Նոր» ոստիկանության նման գործելաոճը նոր չէ: Այս միջադեպից ուղիղ մեկ տարի առաջ զինված տղամարդը ներխուժել էր Երևանի «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, սպառնացել էր աշխատակիցներին, կրակոցներ արձակել, այդ ժամանակ էլ ոստիկանապետ Արման Սարգսյանը բանակցեց տղամարդու հետ, հետո գրեթե նույն պատվին արժանացնելով՝ իր մեքենայով ուղեկցեց բաժին՝ դարձյալ առանց ձեռնաշղթաների։

Այս ֆոնին ուղղակի հիշեցնենք, թե վերջին երկուսուկես տարում ոստիկանները ինչ բիրտ ուժ են կիրառում խաղաղ ակցիաների, բողոքի ցույցերի ժամանակ ակտիվիստների նկատմամբ, էլ ձեռնաշղթաներ են հագցնում, ասֆալտին փռում, մի քանի ոստիկանով մեկ ակտիվիստի բերման ենթարկում, ծեծում բաժանմունքում: Եվ սա այն դեպքում, երբ մարդիկ բողոքում են, օրինակ, ԿԳՄՍ նախարարի քայլերից, պաշտոնյաների պարգևավճարներից, օտարերկյա գործակալական ցանցերից և ի վերջո հայրենիքի կորստից: Սա այսօրվա՝ նոր ոստիկանության կերպարն է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica