close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է երկրի ԳՇ պետ Նաջմեդդին Սադիգովի՝ ծառայությունից հեռացման մասին տեղեկությունը

Տարածաշրջան

28 Հունվարի 2021, 14:05
 Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է երկրի ԳՇ պետ Նաջմեդդին Սադիգովի՝ ծառայությունից հեռացման մասին տեղեկությունը

Նաջմեդդին Սադիգովը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել և Մոսկվայում սրտի բաց վիրահատության ենթարկվել. հայտնել է Ադրբեջանի ՊՆ–ն՝ APA գործակալության հարցմանն ի պատասխան՝ հավելելով, որ այս պահին Սադիգովը զինվորական ծառայության մեջ չէ։

Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրերին տեղեկություն էր տարածվել, որ Սադիգովին հեռացրել են ԳՇ պետի պաշտոնից։ Պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո Սադիգովը չէր երևացել հանրությանը։ Պատերազմի օրերին նրա անունը հանվել էր նախարարության պաշտոնական կայքի «Կառուցվածքային ստորաբաժանում» բաժնից։ «Տեղեկատվությունն այն մասին, որ գեներալ Նաջմեդդին Սադիգովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, իրական չէ»,- հոկտեմբերին հաղորդել էր Ադրբեջանի ՊՆ-ն։

Փաստորեն, այն տեղեկությունը, որ Սադիգովին պաշտոնից հեռացնելը եղել է Թուրքիայի պահանջը, համապատասխանում է իրականությանը։ Սադիգովը թեև վերապատրաստում է անցել Թուրքիայում, այնուամենայնիվ, համարվում է երկրի զինվորականության ռուսամետ պաշտոնյաներից մեկը, իսկ Թուրքիան Ադրբեջանից պահանջել է իրականացնել «ռուսամետ» զինվորականների՝ ԶՈՒ–ից հեռացման գործընթաց, որը մինչ օրս էլ իրականացվում է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica