close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրեմիերա՝ «Անտունի». ներկայացնում է «Քալաշյան» պարարվեստի դպրոցը

Մշակույթ

28 Հունվարի 2021, 13:09
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրեմիերա՝ «Անտունի».  ներկայացնում է «Քալաշյան» պարարվեստի դպրոցը

«Քալաշյան» պարարվեստի դպրոցը ներկայացրել է «Անտունի» նոր տեսահոլովակը, որը նվիրված է 2020-ի պատերազմին, հերոս, մեր ապրելու համար կյանք տված և մեր կողքին հիմա ապրող հայ զինվորին:

Միտքն առաջացել է պատերազմի ընթացքում, բայց իրագործվել ավարտից հետո: Տեսահոլովակում գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի գեղեցիկ բեմադրությունն իրականություն են դարձրել «Քալաշյան» պրոֆեսիոնալ պարային դպրոցի ճկուն սաները, իսկ մենակատարը դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն է:

«Մենք փորձել ենք ակտիվացնել մշակույթն ի օգուտ այս դժվարին օրերի, ես գտնում եմ, որ հենց այս օրերին մենք արվեստում ունենք շատ անելիքներ՝ լրացնելու համար այն բացը, որը գոյացել է հիմա մարդկանց մեջ: Մշակութային մարդիկ իրենց ստեղծագործություններով պետք է կարողանան ազգին հույսի ճանապարհ ցույց տալ, որ մարդիկ իրենց կյանքը կարողանան շարունակել նոր կետից»,-նշում է Ասատուր Քալաշյանը:

Երաժշտությունը կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևինն է, իսկ դաշնակահարը Հայկ Մելիքյանն է: Բեմադրող օպերատորն Արթուր Օրդոյանն է: Տեսահոլովակում պատերազմից առաջ գործող շքեղ դահլիճ է, որին հաջորդում է ավերվածը, որը հիշեցնում է Շուշիում հակառակորդի հրթիռակոծությունից ավերված մշակույթի տունը: Սյուժեն Ասատուր Քալաշյանինն է:

«Քալաշյան» պարարվեստի դպրոցը գործում է արդեն 7 տարի, ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ, իսկ «Անտունին» նրանց մեկնարկային տեսահոլովակն է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica