close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները դառնում են ավելի թշնամական. ԱՄՆ պետքարտուղար

Աշխարհ

28 Հունվարի 2021, 13:38
 ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները դառնում են ավելի թշնամական. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները գնալով ավելի թշնամական են դառնում, բայց դա չի բացառում երկու երկրների համագործակցությունը. հայտարարել է ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պետդեպարտամենտում լրագրողների հարցերին պատասխանելիս. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերությունները թերևս ամենակարևորն են աշխարհում: Դրանք հիմնականում կձևավորեն ապագան, որում բոլորս կապրենք: Բայց ավելի ու ավելի հաճախ հարաբերություններում առաջանում են թշնամական որոշ ասպեկտներ, դրանք ունեն մրցակցային կողմեր: Եվ համագործակցության ասպեկտները գտնվում են մեր երկուստեք հետաքրքրության ոլորտներում, որտեղ մենք փորձում ենք աշխատել միասին»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ շեշտելով, որ այդ ընդհանուր շահերի ոլորտը ներառում է իրավիճակը կլիմայի շուրջ:

Անցյալ շաբաթ Սենատի լսումների ժամանակ Բլինքենն ասել էր, որ ԱՄՆ-ը Չինաստանի նկատմամբ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք գործելու է «ուժի դիրքերից»՝ ապավինելով դաշնակիցներին և հզորացնելով իր ռազմական ուժերը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica