close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քերոբյանի գինարբուքը ձախողել է իրանական կողմի նախաձեռնությունը․ 168.am

Քաղաքական

28 Հունվարի 2021, 11:16
 Քերոբյանի գինարբուքը ձախողել է իրանական կողմի նախաձեռնությունը․ 168.am

168.am-ը գրել է․  «Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հունվարի 22-26-ը գործուղել էր Իրան: Էկոնոմիկայի նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցի վերջին օրը իրանական կողմը նախատեսել էր, որ պատվիրակությունը պետք է այցելի կաթնամթերք արտադրող «Միհան» ընկերության գործարան՝ ծանոթանալու Իրանի կաթնամթերքի արդյունաբերության ոլորտի հսկաներից մեկի հնարավորություններին: Այցը, սակայն, չի կայացել:

168.am-ի իրանական հավաստի աղբյուրների փոխանցմամբ, պատճառը եղել է այն, որ նախորդ գիշերը նախարար Քերոբյանը և պատվիրակության մյուս անդամները մասնակցել են մի խրախճանք-գինարբուքի, արդյունքում առավոտյան նախարաը գտնվել է ոչ սթափ, ավելի ճիշտ՝ ալկոհոլային թունավորման վիճակում: «Միհան» ընկերության տնօրինությունը մեկ ժամ սպասել է հայկական պատվիրակության ժամանմանը, որից հետո Իրանի ԱԳՆ-ից նրանց տեղեկացրել են, որ այցը չի կայանալու, քանի որ նախարարը նման վիճակում է: Ամոթալի այս դեպքն առավել խայտառակող է, եթե հաշվի առնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և իր գլխավորած պատվիրակությունը այց է կատարել իսլամական մի երկիր, որտեղ ալկոհոլի օգտագործումն անընդունելի և օրենքով արգելված է, ուստի նման վարվելակերպն ուղղակի անհարգալից վերաբերմունք է Իրանի կառավարության և հյուրընկալող կողմի նկատմամբ: Այսքանից հետո դժվար թե լուրջ արդյունքներ պիտի ակնկալել հայկական պատվիրակության իրանական այս այցից»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica