close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարկավոր է բացառել արտաքին ուժերի միջամտությունները ՌԴ-ի ներքին գործընթացներին. Վահե Էնֆիաջյան

Քաղաքական

27 Հունվարի 2021, 20:30
 Հարկավոր է բացառել արտաքին ուժերի միջամտությունները ՌԴ-ի ներքին գործընթացներին. Վահե Էնֆիաջյան

Արտաքին աշխարհում և մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում ընթացող գործընթացների մասին զրուցել ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի Դաշնությունում Ալեքսեյ Նավալնու անձի շուրջ զարգացող իրավիճակները։

Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա են ոչ միայն  սերտ դաշնակցային, այլ նաև եղբայրական  հարաբերություններ, ուստի, գործընթացները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում չեն կարող չմտահոգել մեզ։  Տեղի ունեցող ցանկացած ներքաղաքական գործընթաց դիտարկելի է  մեր տարածաշրջանում  ՌԴ դերի, ազդեցության և անվտանգային հարցերի տեսանկյունից:

Պետությունը չի կարելի տանել արկածախնդրության ճանապարհով, քանի որ հետևանքները կարող են լինել անկանխատեսելի ու անշրջելի։

Կցանկանամ նշել, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև առաջին պայմանագիրը ստորագրվել է 2009 թվականին, որով ամրագրվեց մեր բարեկամական ու գործընկերային ջերմ համագործակցությունը, որից հետո իրականացվել են բազում նախագծեր ու համատեղ միջոցառումներ։

Հետագայում կնքվեցին փոխգործակցության նոր պայմանագրեր, որոնք ավելի ընդլայնեցին մեր համագործակցությունը:

Այս տարիների ընթացքում մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բազմիցս վերահաստատել է, որ մենք պետք է առանձնահատուկ փոխգործակցությամբ ու արդյունավետ համագործակցության հարթակում գործենք մեր գործընկերների հետ, առավել ևս, որ հիմքում առկա են համագործակցության մի քանի պայմանագրեր ու հուշագրեր։

Արդո՞ք Եվրոպայի պաշտոնական դիրքորոշումն ու սանկցիաներ կիրառելն արդարացված է։

Յուրաքանչյուր իրավական գնահատական պետք է հիմնված լինի փաստերի ու ապացույցների վրա։ Անընդունելի է, որ Եվրոպան չի տեսնում, որ 44-օրյա արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը և Թուրքիան իրականացրել են ցեղասպան գործողություններ, օգտագործել են անթույլատրելի զինատեսակներ, ներգրավել են ահաբեկիչների, իսկ Նավալնու դեմ իրականացվող գործողությունները զուտ գործիք են Ռուսաստանի ներքաղաքական գործընթացներին խառնվելու համար։

Ի՞նչ կանխատեսումներ ունեք Ռուսաստանի Դաշնությունում ընթացող գործընթացների, նույն Նավալնու հետ կապված պատմության և այլնի մասին։

Վստահ եմ, որ ռուս ժողովուրդը կդրսևորի քաղաքացիական  պատասխանատվություն: Քաղաքական կայունությունը, հասարակության ներդաշնակությունը պետք է լինեն առաջին տեղում, ցանկացած արմատական կամ ծայրահեղական դրսևորում, ատելության մթնոլորտի սերմանում պետք է մոլախոտի պես արմատախիլ անել։ Միայն կայունության, ներդաշնակության, միմյանց հասկանալու, հարգելու և պրոֆեսիոնալների աշխատելու հնարավորության պայմաններում է, որ պետությունը կարող է զարգանալ, կարող է հաղթահարել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica