close
Եղանակը Երևանում
7 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Բարի գալուստ Ադրբեջան» նոր գրության շատ շուտով կհանդիպենք Վրաստանից Հայաստան մտնելիս․ ադրբեջանագետ

Քաղաքական

27 Հունվարի 2021, 17:37
 «Բարի գալուստ Ադրբեջան» նոր գրության շատ շուտով կհանդիպենք Վրաստանից Հայաստան մտնելիս․ ադրբեջանագետ

Ալիեւն ասում էր՝ «սորոսականներն են եկել իշխանության», «Գարեգին Նժդեհը նացիստ է»։ Ռուսաստանի նուրբ լարերին կպնելով՝ փորձում էր անջրպետ առաջացնել։ Չէ՛ որ պարզ էր՝ այս պարագայում հետեւանքը կարող էր բավականաչափ լուրջ լինել։ Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասում է ադրբեջանագետ, «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ-ի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ շեշտելով՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ բերվել է զրոյական մակարդակի։

«Վերջին մի քանի տարում էլ բան չի արվել։ Մենք արտաքին քաղաքականություն՝ որպես այդպիսին, չենք ունեցել»,- նշում է ադրբեջանագետը։

Այվազյանի խոսքով՝ տարիներ շարունակ Արցախի հարցում սխալ քաղաքականություն է տարվել։ Ըստ ադրբեջանագետի՝ միջազգային հանրությանը պետք էր ապացուցել արցախահայության եւ ադրբեջանցի թուրքերի՝ մեկ պետության սահմաններում խաղաղ, համատեղ գոյակցության անհնարինությունը: Նրա կարծիքով՝ դրա ամենակարճ ճանապարհն էր 1988-1990 թթ. ադրբեջանահայության ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Հայաստանի եւ Արցախի կողմից։

«Ոչ թե ներկայացնեինք Արցախի հարցը միացման կամ ինքնորոշման կտրվածքով, այլ «Անջատում՝ հանուն փրկության» բանաձեւով։ Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանում հայ ժողովրդին նվաստացնող քաղաքականություն է գնում, հայատյացություն՝ ամենաբարձր մակարդակով՝ նախագահից սկսած։ Երբ մեզ փորձում են համոզել, որ Մոսկվայում վերջին հանդիպման ժամանակ Նախիջեւանի հարցը չի շոշափվել, այնտեղ միայն սահմանների հարցն է քննարկվել եւ այլն, հավատացե՛ք, դա ուղղակի հասարակությանը մոլորության մեջ գցելու համար է։ Նախ՝ անգամ խոսք չի կարող լինել այսպիսի հայատյացության մթնոլորտում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բնականոն տնտեսական հարաբերությունների մասին։ Սյունիքով անցնելիս չգերեվարվելու համար խորհուրդ է տրվում արագ անցնել, ի՞նչ տնտեսական կապերի մասին է խոսքը»,- ընդգծում է ադրբեջանագետը։

Անդրադառնալով Արցախ փախստականների վերադարձի հարցին՝ ասում է․ «Իսկ Հադրութի փախստականները չպե՞տք է վերադառնան։ GPS-ը միայն հայկական ուղղությա՞մբ է աշխատում, Արծվաշենի ենթաշրջանը չի՞ երեւում, որ օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Շատ շուտով Հայաստանի դարպասներին Վրաստանի սահմանը հատելուց հետո կհանդիպենք՝ «Բարի գալուստ Ադրբեջանի Հանրապետություն» նոր գրության»։

Խոսելով Հայաստանից 50 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելու՝ Ադրբեջանի մտադրության մասին, որի իրավական հիմքը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտնի հայտարարությունն է, ադրբեջանագետն ասում է․ «2020թ․պատերազմի ժամանակ պարտավոր էին ճանաչել Արցախի անկախությունը։ Հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանն ասում է՝ 50 միլիարդ փոխհատուցում պետք է վճարեք, դուք եք ստորագրել, ձեր զորքերն են։ Եթե չեն ուզում վճարել փոխհատուցումը, պետք է ճանաչեն եւ ասեն՝ մեր զորքերը գտնվում էին մեր կողմից ճանաչված պետության մեջ։ Պետք է նաեւ հիշեցնեն Ադրբեջանին, որ 100 միլիարդ դոլարի նյութական, տարածքային, ինչպես նաեւ բարոյական վնասներ է կրել ադրբեջանահայությունը։ Արդյո՞ք նրանք պատրաստ են վերադարձնել այդ գումարը»։

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica