close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

200 դպրոցներ ստացել են համակարգչային սարքավորումներ

Հասարակություն

27 Հունվարի 2021, 17:17
 200 դպրոցներ ստացել են համակարգչային սարքավորումներ

Մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված` սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման  նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրապետության 9 մարզերի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցներում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ընձեռել: Այդ նպատակով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն անհրաժեշտ համակարգչային սարքավորումներ է տրամադրել 101 հիմնական ու միջնակարգ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների, որոնք կարող են հանդես գալ որպես մենթոր դպրոցներ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Մինչ այդ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա ԿԾԿ ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հաստատությունների ընտրության և այդ հաստատություններում հեռավար ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։ Մասնավորապես, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանում իրականացվել են համապատասխան կարիքների գնահատում և տվյալների ամփոփում: Առանձնացվել են բոլոր այն ուսումնական հաստատությունները, որտեղ որևէ առարկա չի դասավանդվում ուսուցչի բացակայության պատճառով, կամ այն դասավանդում է հինգ տարուց պակաս այդ առարկան դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցիչը:

Անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմանը զուգահեռ՝ կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով նույն բաղադրիչի շրջանակում ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ, որը գործում է https://heravar.armedu.am/ հեռավար ուսուցման համալիր էջում ներառված http://icttraining.armedu.am/ հարթակում: 2020 թ.-ի ընթացքում հարթակում տեղադրվել է ՏՀՏ վերապատրաստում անցած ուսուցիչների պատրաստած ավելի քան 500 դասընթաց՝ ըստ առարկաների։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica