close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կեսարիայի երկհարյուրամյա հայկական պատմական եկեղեցին վերականգնման կարոտ է

Տարածաշրջան

27 Հունվարի 2021, 15:37
 Կեսարիայի երկհարյուրամյա հայկական պատմական եկեղեցին վերականգնման կարոտ է

Կեսարիայի (թուրք անվանումը՝ Կայսերի) Թոմարզա գավառում գտնվող մոտ երկդարյա Սուրբ Պողոս-Պետրոս հայկական եկեղեցին վերականգնման կարոտ է։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է Kayserihaberler.com լրատվական կայքէջը։

Աղբյուրի համաձայն՝ 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից հետո որոշ ժամանակ որպես պահեստ և կինոթատրոն օգտագործված այս հայկական եկեղեցին արդեն բավականին երկար ժամանակ լքված վիճակում է գտնվում։ Կեսարիայի մշակութային և բնական հարստությունների պահպանման խորհրդի որոշմամբ եկեղեցին վերականգնելու ուղղությամբ որոշ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։

Սակայն քանդվելու վտանգի տակ գտնվող սույն եկեղեցու վերականգնումն առայժմ չի սկսել։ Տեղի բնակիչները շեշտում են, որ այս եկեղեցին՝ իր պատմական և ճարտարապետական առանձնահատկություններով, կարևոր մշակութային ժառանգություն է և խնդրում իշխանություններին վերանորոգել այն՝ շրջանում զբոսաշրջությունը զարգացնելու նկատառմամբ։ Նրանք նաև ընդգծում են, թե եկեղեցին արժանի է տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությանը և հույս հայտնում, թե այն շուտով կվերականգնվի։

Ինչպես նշում է թուրքական աղբյուրը, Թոմարզայի գավառապետարանը հաղորդել է, որ տվյալ եկեղեցու վերականգնողական աշխատանքները մեկնարկելու համար շարունակվում են բանակցությունները Կեսարիայի մշակույթի նահանգային տնօրինության հետ։

Հիշեցնենք, որ Կեսարիայի Սուրբ Պողոս-Պետրոս հայկական եկեղեցին կառուցվել է 1837թ.:

https://www.kayserihaberler.com/kayseri-haber/2-asirlik-tarihi-ermeni-kilisesi-restorasyon-bekliyor-h4600.html

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica