close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է և պետք է անվավեր ճանաչվի». պատգամավորը դիմել է ԱԺ նախագահին

Հասարակություն

27 Հունվարի 2021, 13:32
 «Լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է և պետք է անվավեր ճանաչվի». պատգամավորը դիմել է ԱԺ նախագահին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունն ապահովելու, լրագրողների աշխատանքը պատգամավորների ապօրինի միջամտությունից և կամայականություններից պաշտպանելու համար: Այդ մասին պատգամավորը տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում:

«Սույն թվականի հունվարի 26-ին ԱԺ աշխատակազմը արգելել է «Yerevan Today» լրատվամիջոցի լրագրողին մուտք գործել  Ազգային ժողով։ Լրագրող Սյուզի Բադոյանին տրամադրվել էր պատգամավորի գրությամբ անցաթուղթ վերջինիս հետ հարցազրույց իրականացնելու համար, որովհետև ԱԺ աշխատակազմը մերժել է հավատարմագրել լրագրողին «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միջադեպից հետո։

Զանգվածային լրատվության մասին օրենքի համաձայն լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության եւ բազմակարծության սկզբունքների հիման վրա:

Արգելվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։ Ինչպես նաև՝ որեւէ մարմնում հավատարմագրված բոլոր լրագրողների համար աշխատանքի պայմանները պետք է լինեն նրանց աշխատանքին նպաստող եւ ոչ խտրական՝ ողջամտության սահմաններում:

Լրագրողների մասնագիտական գործունեությունը ունի նաև միջազգային իրավական  պաշտպանություն, որը պարտավորություններ է ստեղծում պետական կառույցների համար։

ԶԼՄ Օրենքի Հոդված 6-ը հստակ ամրագրում է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Նշեմ նաև, որ պետական մարմիններում լրագրողների հավատագրման կարգը  միայն տեխնիկական պահանջներ է ներկայացնում լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձին հավատարմագրելու համար և լրագրողներին մերժելու կամ հաստատելու որևէ չափանիշներ նշված չեն և չեն կարող լինել։

Հետևաբար լրատվամիջոցի կողմից ներկայացված լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է և պետք է անվավեր ճանաչվի։ Դիմում եմ ՀՀ ԱԺ նախագաh Արարատ Միրզոյանին՝ ապահովելու լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը և պաշտպանելու լրագրողների աշխատանքը պատգամավորների ապօրինի միջամտությունից և կամայականություններից՝ պայմանավորված վերջիններիս խտրական և քմահաճ վերաբերմունքով։
ԱԺ նախագահին դիմել եմ նաև գրավոր», - գրել է Սամսոնյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica