close
Եղանակը Երևանում
7 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս զինվորականները պատրաստվում են Ղարաբաղի ռուս-թուրքական կենտրոնում աշխատանքի

Արցախ

27 Հունվարի 2021, 11:32
 Ռուս զինվորականները պատրաստվում են Ղարաբաղի ռուս-թուրքական կենտրոնում աշխատանքի

Ռուսաստանցի զինծառայողները, որոնք մաս են կազմելու ԼՂ–ում՝ հակամարտության գոտում, հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի, պատրաստվում են հրադադարի ռեժիմի դիտարկման խնդիրների համատեղ իրականացմանը և մեկնելու են Ադրբեջանի տարածք («Ադրբեջանի տարածք»-ը Արցախից գրավված տարածքներն են -խմբ). հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունը:

«Վերապատրաստման ընթացքում Ռուսաստանի զինված անձնակազմն ուսումնասիրելու է կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրները և գործառույթները, համատեղ կենտրոնի աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:

Միասնական կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես ներկայացված է ռուսական և թուրքական կողմերից, իրավիճակը, հրադադարի ռեժիմը և բոլոր ռազմական գործողությունների վերահսկումն իրականացնելու է անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ռուս–թուրքական կենտրոնը կտեղակայվի սահմանից 8 կմ հեռու: Արդեն հայտնի է, որ այն տեղակայվելու է Ակնա (Աղդամ) քաղաքում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica