close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ զինվորականներն ուսումնասիրում են նոր բազաների հնարավորությունները Սաուդյան Արաբիայում

Աշխարհ

26 Հունվարի 2021, 20:37
 ԱՄՆ զինվորականներն ուսումնասիրում են նոր բազաների հնարավորությունները Սաուդյան Արաբիայում

ԱՄՆ զինվորականներն ուսումնասիրում են Սաուդյան Արաբիայում Կարմիր ծովի նավահանգստի եւ երկու լրացուցիչ օդանավակայանների օգտագործման հնարավորությունը թագավորությունում`   Իրանի հետ լարվածության սրման ֆոնին, գրում է AP-ն:

Ամերիկացի զինվորականները, որոշումն «արտակարգ իրավիճակների դեպքում պլանավորում» անվանելով, հայտարարել են, որ Յանբուում` թագավորության կարեւոր խողովակաշարային տերմինալում, Սաուդյան Արաբիայի նավահանգստից արդեն իսկ բեռների տեղափոխում է իրականացվել ցամաքով:

Յանբուի, ինչպես նաեւ Կարմիր ծովի ափին գտնվող Տաբուկում եւ Տայֆայում ավիաբազաների օգտագործումն ամերիկյան զինվորականներին ավելի շատ հնարավորություններ կտար կենսական նշանակության ջրային ճանապարհին:

ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան, Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանն ասել է, որ օբյեկտի գնահատոմն արվել է ավելի քան մեկ տարի, ինչը պայմանավորված էր 2019-ի սեպտեմբերյան հարձակմամբ Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության կենտրոնի վրա:

Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ն հարձակման մեջ մեղադրել էին Իրանին, որը ժամանակավորապես կիսով չափ կրճատել էր նավթի արդյունահանումը Սաուդյան Արաբիայում, ինչը նավթի գների կտրուկ թռիչքի էր հանգեցրել: Թեհրանը հերքում է իր մասնակցությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica