close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեռ հայտնի չէ՝ երբ տեղի կունենա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը

Քաղաքական

26 Հունվարի 2021, 14:22
 Դեռ հայտնի չէ՝ երբ տեղի կունենա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը

Մինչեւ հունվարի 30–ը Մոսկվայում  նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որտեղ քննարկվելու են  տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ հարցերը։ Թե հանդիպումը ե՞րբ է տեղի ունենալու,  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել է, որ այն կլինի մոտ օրերս, ամսաթիվն ու ժամը դեռ ճշտվում են:

«Օրակարգում ընդգծված չէ որեւէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,– հավելել են փոխվարչապետի գրասենյակից։

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 27–ին, որին հայկական կողմից մասնակցելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ռուսականից՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica