close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

26 Հունվարի 2021, 08:37
 Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները․ «Հրապարակ»

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» երբեմն հատում են բանականության սահմանները։ Հունվարի 4-ին ֆինանսների նախարարի պաշտոնից ազատված Վահրամ Բաղդասարյանին Հարությունյանը հիմա փորձում է Հաշվեքննիչ պալատի նախագահ դարձնել։ Թեկնածությունն արդեն ներկայացվել է ԱԺ պատկան հանձնաժողովին, առաջիկա օրերին հանձնաժողովը նիստ կհրավիրի եւ կքննարկի ՀՊ նախագահի հարցը։ Այս տեղափոխության զավեշտն այն է, որ բյուջեն կազմած, բյուջեն գրած պաշտոնյան, փաստորեն, հիմա գնում է ստուգելու իր իսկ կազմած բյուջեն եւ դրա ծախսման արդյունավետությունը։

Սակայն ուշագրավ է, որ նա մրցակից ունի՝ ի դեմս «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի։ Վերջինիս թեկնածությունը նույնպես առաջադրել են, եւ, ըստ էության, խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ իշխանության համար այս ընտրությունը լինելու է կարեւոր փորձություն։ Հատկապես իշխանության համար՝ պատրա՞ստ է արդյոք թափանցիկ եւ հաշվետվողական լինել հանրության առջեւ եւ այդ պաշտոնը քաղաքական որոշման արդյունքում զիջել ընդդիմադիր գործչի, թե՞ հետպատերազմյան Արցախում էլ «լավագույն ավանդույթները» շարունակվում են։ Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանը չի ծառայել բանակում եւ ոչ էլ զինապարտ է, մինչդեռ նշված պաշտոնի համար դա սահմանադրական պահանջ է։ ՀՊ նախագահին ընտրում է խորհրդարանը՝ պատգամավորների 3/5-ով, բայց մինչ այդ ԱԺ գլխադասային հանձնաժողովի մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica