Հունվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հասարակություն

Հանրապետության տարածքում հունվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Երևանում հունվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը կդիտվի -14, ցերեկը՝ -3, երեկոյան՝ -7 աստիճան ցուրտ։