close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

էապես նվազել են 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակի կողմից վճարված հարկերը․ Թադևոս Ավետիսյան

Տնտեսական

25 Հունվարի 2021, 13:29
 էապես նվազել են 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակի կողմից վճարված հարկերը․ Թադևոս Ավետիսյան

Թեև 1000 խոշոր հարկատուների դասավորվածության մեջ էական որևէ բան չի փոխվել, սակայն էապես նվազել են առաջին տասնյակի կողմից վճարված հարկերը, ինչը բնականաբար սպասելի էր։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։ 

«Եթե հաշվի առնենք, որ վճարված հարկային մուտքերի առյուծի բաժինը հենց առաջին տասնյակի ընկերություններ են վճարել՝ բնական է, որ առհասարակ հարկային մուտքերի նվազում ունենք։ Միաժամանակ պետք է նկատենք, որ առաջին տասնյակում շարունակում է գերակայող մնալ էներգետիկայի ոլորտը և ծխախոտ արտադրող և արտահանող ընկերություններ, սա նաև հուշում է տնտեսական կառուցվածքի խոցելությունը, մեծ հաշվով մենք տնտեսական կառուցվածքում էլ դրական փոփոխություններ չունենք։ Միայն առաջին խոշոր հարկատուի՝ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-ի կողմից վճարված հարկային մուտքերը նվազել են շուրջ 7 մլրդ դրամով, 10–ական մլրդ դրամով նվազել է «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ի և «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերության հարկային մուտքերը։ Սրանք ցուցանիշներ են, որոնց շուրջ արժե, որ տնտեսական քաղաքականություն իրականացնողները մտորեն։

Հիշեցնենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica