close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում ռուս խաղաղապահները հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում․ ՌԴ ՊՆ

Արցախ

25 Հունվարի 2021, 10:30
 Արցախում ռուս խաղաղապահները հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում․ ՌԴ ՊՆ

Արցախում ռուս զինծառայողները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում: «Տագնապ» գործողությունների մշակման ժամանակ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն աշխատել են հրաձգային դիրքերում՝ դիտակետերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև երթևեկությունը դադարեցնելու նպատակով մայրուղին փակելու համար. հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու և մոտակա տարածքի հսկողությունն իրականացնելու համար:

Բացի այդ, ենթակառույցները ներառում են անձնակազմի բնակության համար հարմարավետ բնակելի մոդուլներ, սննդի պատրաստման և ընդունման բլոկ-մոդուլ, ինչպես նաև տրանսպորտային-տեխնոլոգիական բլոկ-մոդուլ։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica