close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են զենք ու տեխնիկա տեղակայել Լուգանսկի մոտակայքում

Աշխարհ

23 Հունվարի 2021, 13:10
 Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են զենք ու տեխնիկա տեղակայել Լուգանսկի մոտակայքում

Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են զենք ու ռազմական տեխնիկա տեղակայել Ուկրաինայի կողմից Լուգանսկի ժողովրդական հանրապետության մի մասի օկուպացված տարածքում գտնվող բնակավայրերում. հունվարի 23-ին հաղորդել է Lուգանսկի ժողովրդական միլիցիայի մամուլի ծառայությունը:

Այսպես` մեկ BTR-70 տեղակայվել է Զոլոտոե -1 բնակելի տարածքում (Ուկրաինայի զինված ուժերի 92-րդ առանձին մեքենայացված բրիգադի պատասխանատվության գոտի):

Բացի այդ` մեկ BTR-80 և երկու զրահապատ մարտական մեքենաների տեղակայում է գրանցվել Սչաստիե գյուղի ծայրամասում (Ուկրաինայի զինված ուժերի 80-րդ առանձին օդային հարվածային բրիգադի պատասխանատվության գոտում):

«Այս փաստերը հաստատվում են ԵԱՀԿ զեկույցով, որը թվագրված է 2021 թվականի հունվարի 22-ով», - հավելել է ժողովրդական միլիցիան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica