close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանության օրակարգում դատական համակարգը «ծնկի բերելու» հարցն է. «Փաստ»

Մամուլի տեսություն

23 Հունվարի 2021, 08:41
  Իշխանության օրակարգում դատական համակարգը «ծնկի բերելու» հարցն է. «Փաստ»

«ՀՀ-ում քաղաքական գործընթացները շարունակում են զարգանալ երկրաչափական պրոգրեսիային համարժեք, և գրեթե ամեն օր մի նոր «ռասկլադ» է ի հայտ գալիս։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ գործող իշխանությունների կողմից քաղաքական որոշում է կայացվել հնարավորինս շուտ կտրուկ փոփոխություններ կատարել դատական համակարգում։

Բանն այն է, որ դատական համակարգը ներկայումս իշխանության փաստացի միակ ճյուղն է, որը որոշակի ինքնուրույնություն ունի և մեծամասամբ չի կատարում Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրահանգները (մի քանի մասնակի բացառություններով)։

Սա բնականաբար, նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին, որն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից ձգտում է իրեն ենթարկել նաև այս համակարգը: Դատարանների շրջափակումը՝ վառ ապացույց: Եվ ահա, մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունը հիմա շատ արագ փորձում է «ծնկի բերել» նաև դատական համակարգը, որպեսզի առաջիկայում ներքաղաքական գործընթացներում հանգիստ լինի, իսկ դատարանների կողմից «անակնկալներ» չմատուցվեն։

Հենց դրանով էր պայմանավորված նախօրեին ԱԺ-ում հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քաղաքական մեծամասնությունը՝ առանց ընդդիմության մասնակցության, ԲԴԽ անդամ «նշանակեց» նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և կարկառուն սորոսական Դավիթ Խաչատուրյանին, որն, ի դեպ, ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica