close
Եղանակը Երևանում
7 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնակայի քաղաքապետարան՝ «Գորշ գայլեր» անունով փողոցն անվանափոխելու առաջարկով

Աշխարհ

23 Հունվարի 2021, 08:30
 Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնակայի քաղաքապետարան՝ «Գորշ գայլեր» անունով փողոցն անվանափոխելու առաջարկով

Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը դիմել է Լառնակայի քաղաքապետարան՝ քաղաքի փողոցներից մեկը, որը կրում է «Գորշ գայլեր» անվանումը, փոխելու առաջարկով: Այս մասին նշվում է Հանձնախմբի կողմից տարածված տեղեկատվության մեջ:

«…Հանձնախումբը, նկատի ունենալով, որ Լառնագա քաղաքի փողոցներից մեկը կրում է «BOZ KURT» (անգ.՝Grey Wolves, «Գորշ Գայլեր») անվանումը, դիմել է Լառնակայի քաղաքապետարան՝ այդպիսով հայտնելով իր վրդովմունքը: Փոխքաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում ներկայացվել են անվանումը փոխելու համար հիմք հանդիսացող պատճառները»,- նշվում է հրապարակման մեջ:

Հաղորդվում է, որ Լառնակայի փոխքաղաքապետը խոստացել է, որ հարցը քննելու է քաղաքապետարանի ավագանին:

«Հայ դատի հանձնախումբը կհետևի գործընթացին և համայնքին տեղյակ կպահի»,- ասվում է հրապարակման մեջ:

Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica