close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ

Հասարակություն

22 Հունվարի 2021, 22:21
 Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ

Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Սառնամանիքների առաջացման գլխավոր օդերևութաբանական պատճառը Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքն է, այնուհետև զարգացած անտիցիկլոնի կենտրոնի առաջացումը ՀՀ տարածքում։

Հանրապետությունում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է.

Աշոցքում՝ -29.1°C

Ապարան լճային՝ -25.2°C

Ճամբարակում՝ -23.6°C

Սիսիանում՝ -23.3°C

Գավառում՝ -23.0°C

Հրազդանում՝ -22.5°C

Գյումրիում՝ -21.4°C

Ծաղկահովտում և Տաշիրում՝ -21.0°C

Ամասիայում և Ջերմուկում՝ -20.4°C:

Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -14°C․․․-16°C , իսկ առանձին գոգավոր տարածքներում՝ ըստ արբանյակից ստացված տվյալների, -20°C։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica