close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Ադամ Շիֆ

Աշխարհ

22 Հունվարի 2021, 17:06
 Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Ադամ Շիֆ

Asbarez-ի գլխավոր խմբագիր Արա Խաչատուրյանին տված հարցազրույցում ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կրկին մասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ևս մեկ անգամ կատարի առաջատարի դերը, որի համար ստեղծվել է: Մեզանից շատերը տարիներ շարունակ նախազգուշացրել են, որ Ադրբեջանին թույլ է տրվել կատարել իր սադրիչ գործողությունները, և որ այդ ժամանակ Մինսկի խմբի անդամները, նույնիսկ՝ ԱՄՆ ներկայացուցիչը, կողմերին միայն կոչ էին անում դադարեցնել բռնությունները»,- ասաց Շիֆը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից այս ռազմական արշավի սկիզբը հետապնդում էր մեկ նպատակ՝ ռազմական ուժի օգնությամբ փոխել քարտեզը:

«Խնդիրը դեռ լուծված չէ: Բազմաթիվ հարցեր կան՝ կապված տարածքային խնդիրների, ռազմագերիների, ռազմական հանցագործությունների, պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հետ: Այդ կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է աշխատանքներ սկսի այդ հարցերի լուծման գործընթացը սկսելու համար: Հուսով եմ՝ նոր վարչակազմը առաջնահերթություն կտա՝ ըստ հերթականության: Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանը կամ Թուրքիան լուծեն այս խնդիրները: Այս պարագայում հենց դա էլ տեղի ունեցավ: Մենք ուզում ենք, որ Մինսկի խումբը որոշումներ կայացնի, որպեսզի ունենանք կայուն խաղաղություն: Արցախի հարցը Մինսկի խմբի թղթապանակում է, և նշանակություն չունի՝ դա դո՞ւր է գալիս Ռուսաստանին, Թուրքիային կամ Ադրբեջանին: Այս խնդրի լուծումը Մինսկի խմբի առաքելությունն է: Այս իրավիճակում ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է նախաձեռնող լինեն: Իհարկե, Ֆրանսիան նույնպես եղել է առաջատար  այս հարցում: Հաշվի առնելով դա՝ մենք պետք է համագործակցենք Ֆրանսիայի հետ: Մի բան պարզ է՝ Արցախի հարցը չի լուծվել: Ստորագրվել է ժամանակավոր հրադադար, որն Ադրբեջանը կրկին խախտում է»,- ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica