close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դե՜հ բախտ է, էլի․․․»․ Թուրքիայում նոր գիրք է հրատարակվել խառնամուսնությունների մասին

Տարածաշրջան

22 Հունվարի 2021, 15:40
 «Դե՜հ բախտ է, էլի․․․»․ Թուրքիայում նոր գիրք է հրատարակվել խառնամուսնությունների մասին

Թուրքիայում նոր գիրք է լույս տեսել Ստամբուլում ապրող հույների, հայերի և հրեաների խառնամուսնությունների թեմայով։ «Դե՜հ բախտ է, էլի․․․» վերնագիրը կրող սույն գրքի հեղինակներն են դոկտոր Օզգյուր Քայմաքը և Աննա Մարիա Բեյունլիօղլուն։

Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, հայտնում է հրեական «Ավլարեմոզ» թուրքալեզու կայքէջը։

Աղբյուրի համաձայն՝ «Դե՜հ բախտ է էլի․․․» գրքում ներկայացվում են հատկապես Ստամբուլում շատ տարածված խառնամուսնությունները, որ կնքվում են հույն, հրեա և հայ փոքրամասնությունների ներկայացուցիչների միջև։ Գիրքը կազմվել է հույն, հրեա և հայ համայնքների տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների հետ իրականացված հարցազրույցների հիման վրա։

Գրքում մանրամասն վերլուծության են ենթարկվում 57 հոգու հետ կատարված հարցազրույցների արդյունքները։ Մասնակիցներից 19-ը հույն է, 14-ը՝ հայ, իսկ 18-ը՝ հրեա։ Հարցազրույցին մասնակցել են նաև բուլղար ուղղափառ համայնքի 2 ներկայացուցիչներ։ Գրքի նպատակն է ներկայացնել այն բարդությունները, որ հանդիպում են խառնամուսնություն կնքած անձանց միջև մշակութային, կենցաղային և հասարակական ոլորտներում։

Ինչպես հայտնի է, ներկայում խառնամուսնությունների հարցը Թուրքիայի փոքրամասնությունների ցավալի խնդիրներից մեկն է։ Եթե նախկինում նման դեպքերը համեմատաբար քիչ էին հանդիպում զանազան համայնքներում, ապա այսօր հույն ու հայ քրիստոնյաների և հրեաների զավակներն սկսել են ավելի հաճախ ամուսնանալ ոչ միայն այլազգի քրիստոնյաների, այլ՝ մինչև իսկ թուրքերի և ուրիշ մուսուլման ժողովուրդների ներկայացուցիչների հետ։

Աղբյուր՝ www.avlaremoz.com/2021/01/16/kismet-tabii-istanbulun-rum-yahudi-ve-ermeni-toplumlarinda-karma-evlilikler/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=kismet-tabii-istanbulun-rum-yahudi-ve-ermeni-toplumlarinda-karma-evlilikler&utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=kismet-tabii-istanbulun-rum-yahudi-ve-ermeni-toplumlarinda-karma-evlilikler

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica