close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղյա՞կ եք, թե ով է սույն օբյեկտը. Գ. Ջհանգիրյանի կեղտոտ անցյալի մասին

Քաղաքական

22 Հունվարի 2021, 15:34
 Տեղյա՞կ եք, թե ով է սույն օբյեկտը. Գ. Ջհանգիրյանի կեղտոտ անցյալի մասին

ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018-ին փողոցում պարողներ, խորոված անողներ, մի հատ կհիշեցնե՞ք ինչի՞ց էիք բողոքում։ Կարծեմ անարդարությունից էր խոսում ձեր էն ժամանակվա կուռքը, ժողովրդից գողացված իշխանության, թալանի ու կոռուպցիայի չէ՞: Ու դուք ձեր ուսերին իշխանության բերեցիք էդ թերուս ստախոսին՝ էդ խոստումները կատարելիւ համար։
 
Էսօր Արցախը հանձնած, Շուշին ադրբեջանական համարող, գերիների հարցը 10-րդական համարող դավաճանի «ես փալաս» եմ խմբակցությունը կքվեարկի գագիկ ջհանգիրյանի թեկնածության օգտին։ Տեղյակ եք երևի ով է սույն օբյեկտը։ Դա արդարադատության նախկին փոխնախարարն էր, որի օրոք և «հիմնավորումներով» կուսակցություն էր արգելվում, թերթեր ու գրասենյակներ էին փակվում, հետո զինդատախազ, որի օրոք զինվորների սևազգեստ մայրերը, ապօրինի դատապարտվածների հարազատները այդ հիմնարկի շենքի առաջ անընդհատ ցույցեր էին անում, «հոկտեմբերի 27» քննողը, որն ամեն գնով փորձեց գործը կապել Ռոբերտ Քոչարյանին կամ քաղաքական ուժերին, ձեր կուռքի կողմից «կեղծիքներով» Հայաստանում կայացած 6 նախագահական և 7 պառլամենտական ընտրություններից վեցի՝ իշխանությունների կողմից «կազմակերպական» հարցերով համակարգողը (այսինքն՝ կեղծիքների կազմակերպիչը)։ Ու դուք դեռ ձեր «varcapeti» կո՞ղքն եք մինչև «verc»։
 
Հասա՞ք ձեր նպատակին, երջանիկ ու բավարարվա՞ծ եք, «նախկինին վերադարձ չկա» կուտը լավ մարսե՞լ եք։ Ապրեք, դե գոմում իրար քիպ կպեք, չմրսեք, դժվար ժամանակներ են, կերն էլ որ պակասի, մի քիչ ըմբռնումով կմոտենաք, «փրկիչը» հաստատ մի բան կանի։
Հ.Գ. Հա, չմոռանամ, էս խրճիթն էլ սարքելա «արդար» քրտինքով, վարձովա տալիս ու բոլոր հարկերը մուծելա»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica