close
Եղանակը Երևանում
14 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի ասացվածքը, կամ իրերը կոչենք իրենց անուններով

Թեմա

22 Հունվարի 2021, 13:56
 Հայտնի ասացվածքը, կամ իրերը կոչենք իրենց անուններով

Որոշել էի մի տևական ժամանակ մեր հանրային-պետական կյանքի մասին ոչինչ չգրել, քանզի այն գրելացավը, որ վերջին 2,5 տարում և հատկապես հետպա­տե­րազմ­յան շրջանում պատել է մեր ժողովրդի զգալի մասին, արդեն նողկանք է առա­ջաց­նում: Ինչպես ասում են՝ ամեն հասկացող-չհասկացող, որ կարող է լայվ մտնել, իր սե­փա­կան «խմբագրությունն» է բացել և սրբազան պարտքն է համարում արձագանքել ամեն ինչի: Ընդ որում, որպես կանոն՝ հայհոյախառը բառապաշարով, և ոչ միայն վատ չզգալով այդպիսի վարքագծի համար, այլև՝ մի տեսակ հերոսական կեցվածք ըն­դու­նե­լով: Սակայն ստիպված եմ որոշումս խախտել, երբ հարցը վերաբերում է ազգային արժեքների ոտնահարմանը, որովհետև այլևս ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե սո­վո­րա­կան չիմացության կամ տգիտության հետ, այլ հետևողականորեն իրակա­նաց­վող քաղաքականության: Ազգադա՛վ քաղաքականության:

Մեր հանրային խևը (նրա մասին հնարավոր չէ այլևս այլ կերպ արտահայտվել), Շուշին «դժբախտ, դժգույն քաղաք» հռչակելուց հետո, հիմա էլ անվերապահորեն հռչակեց ադր­բե­ջանական՝ հերթական հաճույքը պատճառելով մեր թշնամուն, հա­վա­նաբար՝ նաև իր թիմակիցներին ու երդվյալ կողմնակիցներին: Եթե վերջինների մասով կար­ծի­քս ճիշտ չլիներ, իրենց անհամաձայնությունը կհայտնեին: Այսօր երրորդ օրն է և նի­կո­լականներից ոչ ոք հակառակը չի ասել: Ուրեմն նրանց կարծիքով նույնպես Շուշին ադրբեջանական քաղաք է, հետևաբար Արցախն էլ ադրբեջանական հող է, այնինչ՝ առնվազն մեկուկես հարյուրամյակ Շուշին եղել է Արցախի մշակութային և հոգևոր կենտրոնը: Այստե­ղից բխում է այն տրամաբանական հետևությունը, որ հանուն Շուշիի և առհասարակ՝ հանուն Արցախի մարտնչողները ոչ թե ազատարարներ էին, այլ զավ­թիչ­ներ: Հետևա­բար հաջորդ տրամաբանական հարցը. պրն Նիկո՛լ և նիկոլիկնե՛ր, հանուն ինչի՞ մեր շուրջ հինգ հազար որդիների ու եղբայրների արյան տակ մտաք, շուրջ տասը հազարին խեղանդամ դարձրիք և նույնքան ընտանիքներ դժբախտացրիք: Հանուն ուրիշի հողերը զավթելո՞ւ: Բայց չէ՞ որ հայ ժողովուրդը Տիգրան Մեծից հետո նվաճողական պատե­րազմ­­ներ չի վարել: Ի՞նչ է, Նիկո՛լ, դու քեզ Տիգրան Մեծի՞ տեղն էիր դրել:

Այն ամենից հետո, ինչը հատկապես հետպատերազմյան շրջանում բոլորիս հայ­տնի է դարձել Նիկոլի և նրա թիմակիցների մասին, լիուլի բավարար էր, որպեսզի նրանք վաղուց իշխանություն չլինեին: Բավարար հիմքեր կան մտածելու, որ նման­օրի­նակ շատ բաներ էլ, օր. կրկնակի գործակալների նոր անուններ, որոնք, ըստ վերջին հրապարակման հեղինակի, կառավարությունում և ԱԺ-ում շարու­նա­կում են տնօրի­նել հայոց պետականության, ըստ էության՝ ողջ հայ ժողովրդի ճակատագիրը, դեռևս բացահայտված չեն, սրտատրոփ սպասում են իրենց հերթին: Էլ չեմ ասում այն մասին, որ նրանց մի մասն արդեն իսկ դատարաններում պիտի փորձեր պաշտպանել «իր բարի անունն ու գործարար համբավը», այսինքն՝ պաշտպանվեր հայրենա­դա­վու­թյան ու կո­ռու­պ­­ցիայի մեղա­դրանք­ներից, բայց առերևույթ իրենց այնպես են պահում, կարծես այդ մեղադրանքները վերաբերում են ինչ-որ այլմոլորակայինների: Որքան էլ չուզեն գի­տակ­ցել, կստիպեն հանգամանքները, որովհետև հատկապես առաջին մեղա­դրան­քով դատվելու դեպքում դա կլինի մի խարան, որը ոչ միայն իրենց, այլև իրենց մի քանի սերունդների կուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում, կդառնա նրանց հայրենալքման պատճառ: Բայց քանի որ Հայաս­տա­նի Հանրապե­տու­թյու­նը գոնե առ­ե­րևույթ դեռևս գտնվում է նրանց լծի տակ, իրա­վունք ունեմ ասելու, որ մենք ոչ թե ար­ժա­նապատիվ ազգ ենք, այլ պատմության պոչից քարշ եկող ժողովուրդ: Մեր պե­տա­կան ատյանները վերածվել են ավգյան ախոռների, սակայն դեռ չի նշմար­վում այն հե­րո­սը, որը կստանձ­նի դրանք մաքրելու առա­քե­լու­թյունը: Տրամաբանորեն այդ հերոսը պիտի լիներ ազ­գու­թյան համահավաք կամքը, որը ուժ կտար իր առաջնորդին, բայց կար­ծես թե դեռ վաղ է այդպիսի կամքի առկայության մասին խոսելը: Հավանաբար դեռ­ևս պիտի շարու­նա­կենք կորուստներ ունենալ, որովհետև շարունակում ենք շփոթված մնալ պա­տե­րազ­մի պատ­ճառած ցավի, Նիկոլի մանիպուլյատիվ վարքագծի և «թուղթուգիր» ար­ված խոր­հր­­դա­րանական մեծա­մաս­նու­թյան միջև: Մենք ազգովի գտնվում ենք մի վիճակում, որին շատ է պատշաճում հայտնի ասացվածքը. «Մի գիժ քարը գցեց փոսը, հազար խե­լոք հավաքվեցին՝ չկարողացան հանել»: Իսկ չենք կարողանում, որովհետև իրենց խե­լոք երևակայող որոշ արվես­տա­բան, քաղաքագետ և այլ համքարությունների պատ­կա­նող նմանօրինակ տիտ­ղո­սա­կիրներ, հայտնի ու անհայտ շարժառիթներից ելնելով, շա­րունակում են գժին օվ­սանն­աներ երգել և իրենց հերթին մոլորեցնել ժողովրդի մի մասին: Շարունակում են հայ­րե­նադավին մեծագործ ու իմաստուն հռչակել, ինչպես հայտնի հեքիաթի հերոսին, և նա էլ, ըստ երևույթին, հավատում է, որ ինքն իսկապես փրկիչ է: Այնինչ՝ «փրկիչը», գիշերվա հերթական վատ երազից հետո նոր անակնկալներ է մատուցում՝ այս անգամ արդեն ադրբեջանական հայտարարելով Շուշին: Մտածում ես՝ հետը գլուխ չդնես, բայց փորձը ցույց է տալիս, որ, չհանդիպելով հակազդեցության, նա ոչ միայն սկսում է հա­վա­տալ իր «մարգարե­ու­թյուն­ներին», այլև փորձում դրանց «ճշմարտացիության մեջ» հավա­տաց­նել նաև ուրիշ­նե­րին: Եվ տպավորություն կա, որ ո՛չ Շուշին ազատագրողներ են եղել, ո՛չ արցախյան պատերազմի հերոսներ և ո՛չ էլ առհասարակ ազգային-ազատագրական պայքար: Այդ ամենը պարզապես մի հաճելի երազ էր, որը քնից արթնանալուն պես ցնդել է:

Այս նողկալի իրականության հենքին չեմ կարող չդիմել պետական համակարգի աշ­խա­տա­կից­ներին, մասնավորապես այն պաշտոնյաներին ու հերոս գեներալներին, որոնց պարտքն է պաշտպանել պետականության կործանվող նավը. «Դուք վատ չե՞ք զգում, որ դարձել եք Նիկոլի կամակատարները»: Առավել ևս ճղճիմ են նրանք, որոնք գարշահոտությամբ բուրող այս իրակա­նու­թյան մեջ հորթային հրճվանքով նետվում են դեպի իրենց առաջարկվող պաշտոնները:

 

Վարդան Պետրոսյան

22. 01. 2021 թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica