close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արիս Նալջըի հոդվածը Թուրքիայում անհետ կորած քաղդեացի զույգի մասին․ «Ո՞վ և ինչո՞ւ չի գտնում Հյուրմյուզ Դիրիլին»

Տարածաշրջան

22 Հունվարի 2021, 13:24
 Արիս Նալջըի հոդվածը Թուրքիայում անհետ կորած քաղդեացի զույգի մասին․ «Ո՞վ և ինչո՞ւ չի գտնում Հյուրմյուզ Դիրիլին»

Արիս Նալջը

Առևանգման այս դեպքի հետ կապված՝ Դիրիլ զույգի  11 երեխաները մեկ տարի է՝ արդարության հույսի նշույլ են որոնում սոցիալական ցանցերում, բյուրոկրատական շրջանակներում, արդարադատության պալատներում, իրենց գյուղում, Եվրոպայում, իրենց հարևանների ու բարեկամների մոտ։

Մի հայ պատմում է․ «Գյուղից հեռանալուց հետո վերադարձել էինք գյուղ և տուն էինք կառուցում։ Հարևանը մոտեցավ․

– Ի՞նչ ես անում, հե՞տ ես վերադարձել։

– Այո՛, վերջապես վերադարձանք, կրկին մեր գյուղում մեր տունն ենք կառուցում։

– Կառուցի՛ր, կառուցի՛ր․․․ բայց լավ կառուցի՛ր։ Հետո, երբ գնաք, ինձ է մնալու»։

Հյուրմյուզ և Շիմունի Դիրիլ զույգին մեկ տարի առաջ առևանգել են Շըրնաքի Բեյթյուշշեբեփ  գավառի մի գյուղից։ Չնայած երկարատև որոնողական աշխատանքերին՝ նրանց չեն կարողացել գտնել ձմեռային խիստ եղանակային պայմանների պատճառով։ Մոտ 9 ամիս առաջ տնից ոչ շատ հեռու հայտնաբերվել է Շիմունի Դիրիլի դին։ Իսկ 11 երեխա ունեցող հորից՝ Հյուրմյուզ Դիրիլից դեռևս տեղեկություն չկա։ Բացահայտման կարոտ այս առևանգման դեպքի հետ կապված՝ Դիրիլ զույգի  11 երեխաները մեկ տարի է՝ արդարության հույսի նշույլ են որոնում սոցիալական ցանցերում, բյուրոկրատական շրջանակներում, արդարադատության պալատներում, իրենց գյուղում, Եվրոպայում, իրենց հարևանների ու բարեկամների մոտ։

Սովորական կասկածյալները․․․

Հրանտին սպանած  հանցագործների նման՝ իրականում Դիրիլ զույգին առևանգած անձինք էլ են հայտնի։ Մարիցա Քյուչյուքի սպանության գործում եղածի նման՝ որոշ շատ կարևոր ապացույցներ անտեսվել են խաչաձև հարցաքաննության մեթոդների պատճառով։ Կամ էլ բանակում Սևակի սպանության դեպքից հետո անվտանգության և պետության «ջոջերն» ասում էին․ «Սպասե՛ք, գտնելու ենք։ Սակայն գաղտնիության որոշումը հարգե՛ք», բայց բանը հասցնում նրան, որ ի վերջո ստացվում է, թե «զոհն իրականում չէր էլ վիրավորել, անգամ փամփուշտ չի եղել»։ Մինչդեռ գիտենք, որ եթե զինվորական ծառայության ժամանակ վիրավորվելուց հետո Սևակ Բալըքչըի հագուստի վրա փամփուշտի անցքեր չհայտնաբերվեին, և ընտանիքը գործին ընթացք չտար, գուցե գործը կփակվեր։

Սովորական  կասկածյալները դարձյալ բեմի վրա են։

Մեկը չի նկատել։ Մեկ ուրիշը գլուխն է շրջել։ Մյուսը տեսել է, սակայն ձևացրել է, թե աչքերը փակ են։ Մեկ ուրիշը ականջները փակել է և զարգացումներն ու վկաներին անտեսել է։ Մի ականատես կա։ Ազգական է։ Երկու անգամ տարբեր ցուցմունքեր է տվել։ Սկզբում ասել է, թե  կազմակերպված հանցախումբն է առևանգել։ Մինչդեռ պետությունը շատ է սիրում նման մեղադրանքներ․ անմիջապես կառչում է դրանից, ապա ուղղաթիռից նետվելով՝ անընդմեջ տուժածների տունը հետևում։

Սակայն՝ ապարդյուն․․․

Պետությունն ի վերջո բավարարվում է ՝«Հավանական չենք համարում» ասելով։

Հետո նույն վկան ասում է․ «Երեք մարդ տարան»։

Ապա ասում է․ «Գնացել էին փայտ հավաքելու»։ Ասում ու ասում է։ Սակայն լսող չկա։

Ուղիղ մեկ տարի առաջ, ձմեռային խիստ պայմաններով Շըրնաքի Բեյթույշշեբափ գավառ․․․ Շիմունի Դիրիլը գնալուց առաջ գյուղի իր ազգականին ասել է՝ «Եթե երեկոյան չգանք, անասուններին խոտ ու ջուր տու՛ր»։ Նշանակում է՝ իմացել է Շիմունի Դիրիլը։ Ճանաչել է այն մարդկանց, ում հետ գնացել է։ Սակայն նրանց տեսնող չի եղել։ Ականատեսը ենթադրում է, որ նրանց առևանգել են այն պատճառով, որ սարի վրա տեսել են մի բան, որ չպետք է տեսնեին, և գարնանը նրանց ազատ էին արձակելու։ Գարունը գալիս է։ Ազգականների որոնումների շնորհիվ ջրի մոտ գտնվում է Շիմունի Դիրիլի դին։ Տնից ոչ հեռու։ Շրջանը դժվարանցանելի է։ Ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ որոնողական խմբեր են դուրս հանել  4 լեռան մեջ գտնվող Քովանքայա գյուղ, բայց՝ ապարդյուն։

Մինչդեռ լրատվական գործակալությունները դեպքից մեկ տարի առաջ (12 հունվար 2019) փողհարում էին, թե Դիրիլի ընկնելու պատճառով վիրավորվելուց հետո երկու ռազմական ուղղաթիռներ անմիջապես շրջան են գնացել, որպեսզի գտնեին Դիրիլին և հասցնեին հիվանդանոց։ Սակայն չեն կարողացել գտնել։

Հիմա գործը համարվում է գաղտնի։

Ընտանիքը մարտ ամսին Շիմունի Դիրիլի դին գտնելուց հետո մոտակայքում գտել է նաև Հյուրմյուզ Դիրիլի հեռախոսը, մի կոշիկ ու Շիմունի Դիրիլի ժիլետն ու բաճկունը։ Ենթադրել են, թե բաճկոնի հետևի մասում փամփուշտից առաջացած անցքեր են եղել։ Առաջին դիահերձումից հետո զեկույց պատրաստած անձինք նույնը չեն կարողացել տեսնել։ Այժմ  դատաբժշկական մանրամասն զեկույց է ներկայացվել, սակայն գործի գաղտնիության պատճառով հասարակությանը մանրամասները չեն ներկայացվում։

Լավ, իսկ ինչի ՞ համար  է այդ գաղտնիությունը։

Փաստաբաններն ասում են, թե՝ հանուն գործի հաջող բացահայտման։

Ընտանիքը հուսով է, թե գաղտնի հետաքննության ընթացքում անհրաժեշտ պատճառահետևանքային կապերը գտնելուց հետո մեղավորները կձերբակալվեն։ Հյուրմյուզ և Շիմունի Դիրիլ զույգի 8-րդ երեխան՝ Գյուլջան Դիրիլ Ուզյումջուն, հարցազրույցներից մեկում նշում է․ «Երբ վերջնական արդյունքը երևան գա, չենք զարմանա»։

Շիմունի և Հյուրմյուզ Դիրիլի պատմության մեջ մեկ անգամ ևս կրկնվում են այն իրադարձությունները, որոնք մինչ օրս պատահել են 90-ական թթ․ գյուղեր վերադարձած քրիստոնյա ընտանիքների հետ։ Հյուրմյուզ Դիրիլը բնության մարդ էր։ Նա 80-ական թթ․ սկսված գաղթից հետո 90-ական թթ․ բռնաճնշումների պատճառով իր երեխաների հետ գյուղից քաղաք է գաղթել, իսկ 2011 թ․ խանդավառվել է և գյուղ վերադարձել։ 2015 թ․ ասել է․ «Արդեն կարելի է» և նախ միայն ամառները, ապա՝ ամառ-ձմեռ անցկացրել է գյուղում։ Սեփական ձեռքերով կառուցած գյուղական տան մոտ ավելի ժամանակակից մի տուն է կառուցել՝ «մշտական մնալու» մտադրությամբ։  Նրա գնալուց հետո երեխաներն էլ էին հաճախակի գալիս։ Գյուղն աշխուժանում էր։ Հյուրմյուզ Դիրիլի նվիրվածությունը հողին կյանք է տվել լեռների մեջ ծվարած գյուղին, որտեղ կյանքն ավարտվել էր 90-ական թթ․։ Չորացած արմատները կրկին շարժվել են դեպի գյուղ, ծաղկեցրել այն․․․

Մինչև անցյալ տարի։

Դիրիլ զույգի հետ կապված մի քանի բամբասանք էլ է պտտվում, իհարկե։ «Արյան վրեժ է» աողներ կան, «Հողի կռիվ է» ասողներ։ Սակայն դրանց մեծ մասը մնում է որպես տեղեկատվական աղբ։

«Հողի կռիվ է» ասողներին տեղեկացնենք, որ Դիրիլը տունը կառուցելու ժամանակ երբ մտացել է, թե մի փոքր անցել է դեպի իր ազգականների տարածք, զանգել է և ասել․ «Թող օրենքը չխախտվի․ եթե սխալ կա, ուղղենք»։

«Արյան վրեժ» ասողներին տեղեկացնենք, որ 1993 թվականին նա քաղաք էր գնացել՝ ասելու․ «Մենք այստեղ ենք։ Դեպքերի հետ կապ չունենք։ Թողե՛ք, ապրենք»։ Քաղաքից վերադարձի ժամանակ իր հետ են եղել նաև երկու երեխաներ, որոնց ճանապարհին կանգնեցրել, ձերբակալել են, որից հետո նրանք անհետանցել են։ Հիմա դեպքը դրա հետ կապող մարդիկ շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է եղել 1993 թ․։ Ձեզ խորհուրդ եմ տալիս լսել «Շաբաթօրյա մարդիկ» և «Անհետ կորած մտերիմները» կազմակերպությունների հաղորդագրությունները։

Վերջաբան

Պետությունը ինչու՞ չի գտնում Շիմունի Դիրիլին սպանողին և Հյուրմյուզ Դիրիլին»․․․ Դուք իրականում գիտեք պատասխանը։ Մի՛ շրջեք ձեր գլուխները։ Մի՛փակեք ձեր ականջները։ Վկանե՛ր եք։

https://artigercek.com/yazarlar/aris-nalci/hurmuz-diril-i-kim-neden-bulmuyor 

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica