close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ

Քաղաքական

22 Հունվարի 2021, 12:07
 Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ

Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, վստահ եմ, դեռ շատ օգտակար ծառայություններ պիտի մատուցի մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին։

Այս մի քանի ժամում ամենաաներևակայելի ենթադրությունները լսելով՝ հարկ եմ համարում լրացուցիչ պարզաբանել, որ Սրբազանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով։

Աղոթեցեք Սրբազան Հոր համար։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica